Քվանտական օլիմպիականները երկար չեն սպասեցնում մեզ. հաղթական բերկրանքի բազում պահեր են պարգևում հարազատ կրթօջախին, սիրելի...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք մեր հետագա անելիքների ժամանակացույցը․․․...
«Օժտված երեխաներ-Քվանտ» ամենամյա մրցույթի անցկացումը ևս բացառություն չէր......
Ներկայացնում ենք «Օժտված երեխաներ-Քվանտ 2021» մրցույթում հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ և իններորդ դասարանների&...
«Օժտված երեխաներ Քվանտ 2021» մրցույթի երկրորդ (բանավոր) փուլը տեղի կունենա ս/թ մայիսի 9-ին՝ ըստ հետևյալ ժամանակացույց...
Ձեզ ենք ներկայացնում «Օժտված երեխաներ Քվանտ 2021» մրցույթի առաջին փուլի արդյունքները՝ 5-րդ դասարան, 6-րդ դասարան, 7-րդ դ...
«Օժտվածներ Քվանտ 2021» մրցույթի խնդիրները և դրանց լուծումները կարող եք նայել։...
Օժտված երեխաներ «Քվանտ-2021» մրցույթի սիրելի՛ մասնակիցներ, Տեղեկացնում ենք, որ Օժտված երեխաներ «Քվանտ-2021» մրցույթի...
«Քվանտ» վարժարանում մեծապես կարևորում են ոչ միայն ուսուցման գործընթացը, այլ նաև դրա արդյունավետ կազմակերպմանն ուղղված մի...
Խոր ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է երկար տարիներ «Քվանտ» վարժարանի հայոց լեզվի և գրականու...
Քվանտական պատանիները շարունակում են բարձր պահել մեր դպրոցի պատիվը միջազգային ասպարեզում։
Ռումինիայի Prahova County Centre of Excellence-ի կողմից կազմակերպված հեղինակավոր InfO(1)Cup 10-րդ միջազգային առցանց մրցույթում Հայաստանի թիմը նվաճել է 3 մեդալ, որոնցից երկուսը՝ «Քվանտ» վարժարանի աշակերտների շնորհիվ։
Վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Հայկ Մանուկյանը արժանացել է արծաթե մեդալի՝ ցուցադրելով ծրագրավորման բարձր մակարդակ և մրցակցային հմտություններ։
Բրոնզե մեդալ է նվաճել նաև 8-րդ դասարանի աշակերտ Վաչե Քոչարյանը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ վարժարանում ձևավորվում են ուժեղ և նպատակասլաց երիտասարդներ։
Նշենք, որ մրցույթը ամեն տարի անցկացվում է հեռավար ձևաչափով՝ համախմբելով տարբեր երկրների լավագույն սովորողներին։ Այս հաջողությունը ոչ միայն անհատական ձեռքբերում է, այլև «Քվանտ» վարժարանի կրթական միջավայրի, նվիրված ուսուցիչների և նպատակասլաց աշխատանքի արդյունք։
Ջերմորեն շնորհավորում ենք հաղթող քվանտականներին և նրանց ուսուցիչներին՝ մաղթելով նորանոր նվաճումներ միջազգային մրցույթներում։
Հ. Լ.