Հարգելի´ քվանտականներ, 2020-21 ուստարվա 2-րդ կիսամյակի ՆԶՊ դասընթացը կկազմակերպվի հետևյալ ժամանակացույցով....
Հարգելի՛ քվանտականներ, ամառային քննությունների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։...
«Քվանտ» վարժարանի հիմնադիր դպրոցում օրը տոնական է․ առիթը կրտսեր քվանտականների լավագույն բարեկամ, գրող, թարգմանիչ, մանկավ...
Տեսական գիտելիքի յուրացումը չափազանց կարևոր է, բայց այն ոչինչ է, եթե սովորողը չգիտի դրա կիրառելիության ոլորտը, չի կարողա...
Հիշեցնում ենք, որ «Օժտված երեխաներ-Քվանտ 2021» մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներին մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ին, վար...
Հաղթական մայիսը փառահեղ մի հաղթանակ էլ ավելացրեց «Քվանտ» վարժարանի 30-ամյա պատմության մեջ․ քվանտական պատանիները Միջազգայ...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք մեր հետագա անելիքների ժամանակացույցը․ • 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ դասարան...
Քվանտական օլիմպիականները երկար չեն սպասեցնում մեզ. հաղթական բերկրանքի բազում պահեր են պարգևում հարազատ կրթօջախին, սիրելի...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք մեր հետագա անելիքների ժամանակացույցը․․․...
«Օժտված երեխաներ-Քվանտ» ամենամյա մրցույթի անցկացումը ևս բացառություն չէր......
Քվանտական պատանիները շարունակում են բարձր պահել մեր դպրոցի պատիվը միջազգային ասպարեզում։
Ռումինիայի Prahova County Centre of Excellence-ի կողմից կազմակերպված հեղինակավոր InfO(1)Cup 10-րդ միջազգային առցանց մրցույթում Հայաստանի թիմը նվաճել է 3 մեդալ, որոնցից երկուսը՝ «Քվանտ» վարժարանի աշակերտների շնորհիվ։
Վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Հայկ Մանուկյանը արժանացել է արծաթե մեդալի՝ ցուցադրելով ծրագրավորման բարձր մակարդակ և մրցակցային հմտություններ։
Բրոնզե մեդալ է նվաճել նաև 8-րդ դասարանի աշակերտ Վաչե Քոչարյանը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ վարժարանում ձևավորվում են ուժեղ և նպատակասլաց երիտասարդներ։
Նշենք, որ մրցույթը ամեն տարի անցկացվում է հեռավար ձևաչափով՝ համախմբելով տարբեր երկրների լավագույն սովորողներին։ Այս հաջողությունը ոչ միայն անհատական ձեռքբերում է, այլև «Քվանտ» վարժարանի կրթական միջավայրի, նվիրված ուսուցիչների և նպատակասլաց աշխատանքի արդյունք։
Ջերմորեն շնորհավորում ենք հաղթող քվանտականներին և նրանց ուսուցիչներին՝ մաղթելով նորանոր նվաճումներ միջազգային մրցույթներում։
Հ. Լ.