Ներկայացնում ենք «Օժտված երեխաներ-Քվանտ 2021» մրցույթում հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ և իններորդ դասարանների&...
«Օժտված երեխաներ Քվանտ 2021» մրցույթի երկրորդ (բանավոր) փուլը տեղի կունենա ս/թ մայիսի 9-ին՝ ըստ հետևյալ ժամանակացույց...
Ձեզ ենք ներկայացնում «Օժտված երեխաներ Քվանտ 2021» մրցույթի առաջին փուլի արդյունքները՝ 5-րդ դասարան, 6-րդ դասարան, 7-րդ դ...
«Օժտվածներ Քվանտ 2021» մրցույթի խնդիրները և դրանց լուծումները կարող եք նայել։...
Օժտված երեխաներ «Քվանտ-2021» մրցույթի սիրելի՛ մասնակիցներ, Տեղեկացնում ենք, որ Օժտված երեխաներ «Քվանտ-2021» մրցույթի...
«Քվանտ» վարժարանում մեծապես կարևորում են ոչ միայն ուսուցման գործընթացը, այլ նաև դրա արդյունավետ կազմակերպմանն ուղղված մի...
Խոր ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է երկար տարիներ «Քվանտ» վարժարանի հայոց լեզվի և գրականու...
Հարգելի՛ քվանտականներ Ա․ Օսկանյանի հուշամրցույթի արդյունքները մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, աշխարհագրություն, քիմիա...
Հարգելի՛ քվանտականներ գարնանային ստուգարքի լրացուցիչ փուլի ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։...
Գարնան զարթոնքը «Քվանտ» վարժարանում նշանավորվեց տոնական մեծ համերգով......
Քվանտական պատանիները շարունակում են բարձր պահել մեր դպրոցի պատիվը միջազգային ասպարեզում։
Ռումինիայի Prahova County Centre of Excellence-ի կողմից կազմակերպված հեղինակավոր InfO(1)Cup 10-րդ միջազգային առցանց մրցույթում Հայաստանի թիմը նվաճել է 3 մեդալ, որոնցից երկուսը՝ «Քվանտ» վարժարանի աշակերտների շնորհիվ։
Վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Հայկ Մանուկյանը արժանացել է արծաթե մեդալի՝ ցուցադրելով ծրագրավորման բարձր մակարդակ և մրցակցային հմտություններ։
Բրոնզե մեդալ է նվաճել նաև 8-րդ դասարանի աշակերտ Վաչե Քոչարյանը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ վարժարանում ձևավորվում են ուժեղ և նպատակասլաց երիտասարդներ։
Նշենք, որ մրցույթը ամեն տարի անցկացվում է հեռավար ձևաչափով՝ համախմբելով տարբեր երկրների լավագույն սովորողներին։ Այս հաջողությունը ոչ միայն անհատական ձեռքբերում է, այլև «Քվանտ» վարժարանի կրթական միջավայրի, նվիրված ուսուցիչների և նպատակասլաց աշխատանքի արդյունք։
Ջերմորեն շնորհավորում ենք հաղթող քվանտականներին և նրանց ուսուցիչներին՝ մաղթելով նորանոր նվաճումներ միջազգային մրցույթներում։
Հ. Լ.