Հարգելի´ քվանտականներ, 2021թ․ փետրվարի 1-ից «Քվանտ» վարժարանի միջին և ավագ դպրոցներում մեկնարկում է 2020-2021 ուստարվա...
Հարգելի՛ քվանտականներ, ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքի մասին կարող եք նայել այստեղ։...
Յոթ մասնակից և յոթ մեդալ միջազգային նույն օլիմպիադայից... Եթե կա աշխարհում մրցունակ լինելու սրբազան գաղափար, պայքարելու...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացված է տարրական դպրոցի քննական առարկաների խորհրդատվությունների ժամանակացույցը։...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացված է հետևյալ առարկաների խորհրդատվությունների ժամանակացույցը․․․...
Հարգելի՛ քվանտականներ, Հիշենցում ենք, որ «Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադայի դպրոցական փուլը տեղի կունենա դեկտեմբերի 15-ի...
Открыта онлайн-регистрация на Международную олимпиаду молодёжи – 2021 Аннотация: НИУ ВШЭ приглашает к участию в Межд...
«Քվանտ» վարժարանը հրավիրում է 5-9-րդ դասարանների շնորհալի աշակերտներին՝ մասնակցելու մաթեմատիկայի՝ «Oժտված երեխաներ - Քվա...
Հարգելի՛ քվանտականներ, տարրական դասարանների քննությունների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։...
Հարգելի՛ քվանտականներ, ձմեռային քննությունների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։...
Քվանտական պատանիները շարունակում են բարձր պահել մեր դպրոցի պատիվը միջազգային ասպարեզում։
Ռումինիայի Prahova County Centre of Excellence-ի կողմից կազմակերպված հեղինակավոր InfO(1)Cup 10-րդ միջազգային առցանց մրցույթում Հայաստանի թիմը նվաճել է 3 մեդալ, որոնցից երկուսը՝ «Քվանտ» վարժարանի աշակերտների շնորհիվ։
Վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Հայկ Մանուկյանը արժանացել է արծաթե մեդալի՝ ցուցադրելով ծրագրավորման բարձր մակարդակ և մրցակցային հմտություններ։
Բրոնզե մեդալ է նվաճել նաև 8-րդ դասարանի աշակերտ Վաչե Քոչարյանը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ վարժարանում ձևավորվում են ուժեղ և նպատակասլաց երիտասարդներ։
Նշենք, որ մրցույթը ամեն տարի անցկացվում է հեռավար ձևաչափով՝ համախմբելով տարբեր երկրների լավագույն սովորողներին։ Այս հաջողությունը ոչ միայն անհատական ձեռքբերում է, այլև «Քվանտ» վարժարանի կրթական միջավայրի, նվիրված ուսուցիչների և նպատակասլաց աշխատանքի արդյունք։
Ջերմորեն շնորհավորում ենք հաղթող քվանտականներին և նրանց ուսուցիչներին՝ մաղթելով նորանոր նվաճումներ միջազգային մրցույթներում։
Հ. Լ.