IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM
RU EN
Մուտք login_arrow
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Նորություններ

Ամառային քննությունների խորհրդատվությունների ժամանակացույց
02.06.2022

Ամառային քննությունների խորհրդատվությունների ժամանակացույց

Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք հայոց լեզվի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, ռուսաց լեզվի,  պատմության, ա...

Ամառային քննաշրջանի ժամանակացույց
31.05.2022

Ամառային քննաշրջանի ժամանակացույց

Հարգելի՛ քվանտականներ, ներկայացված է ամառային քննաշրջանի ժամանակացույցը։...

Օժտված երեխաներ «Քվանտ-2022» մրցույթի երկրորդ փուլի արդյունքներ
10.05.2022

Օժտված երեխաներ «Քվանտ-2022» մրցույթի երկրորդ փուլի արդյունքներ

Օժտված երեխաներ «Քվանտ-2022» մրցույթի սիրելի՛մասնակիցներ......

Օժտված երեխաներ «Քվանտ-2022» մրցույթ
08.05.2022

Օժտված երեխաներ «Քվանտ-2022» մրցույթ

Օժտված երեխաներ «Քվանտ-2022» մրցույթի սիրելի՛մասնակիցներ......

Օժտված երեխաներ «Քվանտ-2022» մրցույթ
04.05.2022

Օժտված երեխաներ «Քվանտ-2022» մրցույթ

Հարգելի՛ մասնակիցներ, ներկայացնում ենք Օժտված երեխաներ «Քվանտ-2022» մրցույթի առաջին փուլի արդյունքները, բողոքարկման և բ...

Օժտված երեխաներ «Քվանտ-2022» մրցույթ
01.05.2022

Օժտված երեխաներ «Քվանտ-2022» մրցույթ

Օժտված երեխաներ «Քվանտ-2022» մրցույթի առաջադրանքները և լուծումները․․․...

Օժտված երեխաներ «Քվանտ-2022» մրցույթ
28.04.2022

Օժտված երեխաներ «Քվանտ-2022» մրցույթ

Սիրելի՛ քվանտականներ, Հիշեցնում ենք, որ Օժտված երեխաներ «Քվանտ-2022» մրցույթի առաջին փուլը տեղի է ունենալու ս/թ մայիս...

Որոնեցինք ու գտանք տաղանդներ նաև այս տարի․․․
21.04.2022

Որոնեցինք ու գտանք տաղանդներ նաև այս տարի․․․

Գարնան զարթոնքը «Քվանտ» վարժարանում նշանավորվեց տոնական մեծ համերգով......

Բարի գործեր անելը քվանտականի կենսակերպն է...
20.04.2022

Բարի գործեր անելը քվանտականի կենսակերպն է...

«Քվանտ» վարժարանում մշտապես կարևորել են բարի գործը և առիթը բաց չեն թողել բարեգործական տարբեր նախաձեռնությունների մասնակց...

ՕԺՏՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐ «ՔՎԱՆՏ-2022»
05.04.2022

ՕԺՏՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐ «ՔՎԱՆՏ-2022»

Սիրելի՛ քվանտականներ, Տեղեկացնում ենք, որ Օժտված երեխաներ «Քվանտ-2022» մրցույթի առաջին փուլը տեղի կունենա......

« 1 … 30 31 32 … 49 »

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՆԻՍՏ՝ ՆՎԻՐՎԱԾ ՎԼԱԴԻՄԻՐ ՂԱԶԱԽԵՑՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ

18.02.2026
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՆԻՍՏ՝ ՆՎԻՐՎԱԾ ՎԼԱԴԻՄԻՐ ՂԱԶԱԽԵՑՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ

  2026 թ. փետրվարի 13-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Ղազախեցյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական նիստ։ Միջոցառմանը մասնակցում էին գիտնականի դուստրը, թոռները, հարազատները, գործընկերները, ընկերները, սաները՝ համախմբված նրա հիշատակի և գիտական ժառանգության շուրջ։

  Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը՝ ընդգծելով Վլադիմիր Ղազախեցյանի կարևոր դերակատարությունը թե՛ հայ պատմագիտության զարգացման, թե՛ իր գիտական գործունեության մեջ։ Իր խոսքում նա անդրադարձավ գիտնականի սկզբունքային կեցվածքին, պատմական ճշմարտության բացահայտմանն ուղղված անզիջում աշխատանքին և պատմագիտական մտքի կազմակերպման գործում ունեցած վաստակին։

   Ելույթ ունեցավ նաև «Քվանտ» վարժարանի տնօրեն, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ռոբերտ Վարդանյանը։ Նա շեշտեց, որ Վլադիմիր Ղազախեցյան ուսուցիչ-գիտնականի տեսակի ներկայությունը վարժարանի հիմնադրման առաջին տասնամյակում մեծապես նպաստեց կրթօջախի կայացմանն ու արժեհամակարգի ձևավորմանը։ Տնօրենը նշեց, որ վարժարանում մեծապես կարևորում են Ղազախեցյանի գործունեությունը և նրա թողած կրթական ու բարոյական ժառանգությունը։

   Հոբելյանական տարվա շրջանակում որոշվել է վարժարանի՝ «Պատմություն» առարկայի հետազոտական աշխատանքների պաշտպանությունը նվիրել Վլադիմիր Ղազախեցյանի հիշատակին։ Բացի այդ, վարժարանի պատմության ամբիոնի նախաձեռնությամբ իրականացվող «Հայագիտակ» մրցույթը ևս կանցկացվի հոբելյանական խորհրդով՝ նվիրված մեծ պատմաբանի 100-ամյակին։

   Վարժարանը նաև կսահմանի Վլադիմիր Ղազախեցյանի անվան կրթաթոշակ՝ խրախուսելու պատմագիտությամբ հետաքրքրվող և բարձր առաջադիմություն ցուցաբերող աշակերտներին։

   Միջոցառման ընթացքում սիրելի ուսուցչի մասին խոսեցին նաև «Քվանտ» վարժարանի շրջանավարտներ, ներկայումս վարժարանի պատմության ամբիոնի վարիչ, ԵՊՀ դոցենտ, պ.գ.թ. Միքայել Մալխասյան, «Քվանտ» վարժարանի հասարակության հետ կապերի համակարգող, ՀՊՏՀ դոցենտ, բ.գ.թ. Լիլիթ Հակոբյանը: Մեծանուն գիտնականի պատմագիտական ժառանգության վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան մերօրյա պատմագիտության վառ ներկայացուցիչներ:

   Միջոցառումը դարձավ ոչ միայն հիշատակի տուրք մեծ գիտնականին, այլև շարունակականության խորհրդանիշ՝ վկայելով, որ նրա գաղափարները, գիտական խստապահանջությունն ու մանկավարժական սկզբունքները շարունակում են ապրել և ներշնչել նոր սերունդներին։                                                                       Հ. Լ.

footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 «Քվանտ» վարժարան