Հարգելի՛ քվանտականներ, տարրական դասարանների քննությունների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։...
Հարգելի՛ քվանտականներ, ձմեռային քննությունների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։...
Հարգելի՛ քվանտականներ,հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի որոշումը՝ ուսումնական գործընթացը դեկտեմբերի 7-ից կշարունակենք հ...
Հարգելի՛ քվանտականներ, Տեղեկացնում ենք, որ «Քվանտ» վարժարանի 2020-21 ուստարվա ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանո...
Հարգելի́ քվանտականներ, նոյեմբերի 28-ից սկսած ՝ «Քվանտ» վարժարանում առկա աշխատանքներ են կազմակերպվելու․․․...
Հարգելի՛ քվանտականներ, Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի որոշումը՝ «Քվանտ» վարժարանում ուսումնական գործընթացը կշարունակվ...
Հայի անկոտրում կամքը և սովորելու աննահանջ ցանկությունը չեն կարող կոտրել ո՛չ պատերազմը, ո՛չ ավերված դպրոց ունենալը......
պատանիներին պատշաճ կերպով պատրաստվել և մասնակցել աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 14-րդ օլիմպիադային, որն առցան...
Հաղթանակները կերտվում են այն դեպքում միայն, երբ հանուն հայրենիքի կենաց ու մահու կռիվ տվող զինվորի թիկունքում անսասան կան...
«Քվանտ» վարժարանի բազում շրջանավարտներ եռանդուն կերպով մասնակցում են մեր նորօրյա հաղթանակների կերտմանը․․․...
2026 թ. փետրվարի 13-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Ղազախեցյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական նիստ։ Միջոցառմանը մասնակցում էին գիտնականի դուստրը, թոռները, հարազատները, գործընկերները, ընկերները, սաները՝ համախմբված նրա հիշատակի և գիտական ժառանգության շուրջ։
Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը՝ ընդգծելով Վլադիմիր Ղազախեցյանի կարևոր դերակատարությունը թե՛ հայ պատմագիտության զարգացման, թե՛ իր գիտական գործունեության մեջ։ Իր խոսքում նա անդրադարձավ գիտնականի սկզբունքային կեցվածքին, պատմական ճշմարտության բացահայտմանն ուղղված անզիջում աշխատանքին և պատմագիտական մտքի կազմակերպման գործում ունեցած վաստակին։
Ելույթ ունեցավ նաև «Քվանտ» վարժարանի տնօրեն, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ռոբերտ Վարդանյանը։ Նա շեշտեց, որ Վլադիմիր Ղազախեցյան ուսուցիչ-գիտնականի տեսակի ներկայությունը վարժարանի հիմնադրման առաջին տասնամյակում մեծապես նպաստեց կրթօջախի կայացմանն ու արժեհամակարգի ձևավորմանը։ Տնօրենը նշեց, որ վարժարանում մեծապես կարևորում են Ղազախեցյանի գործունեությունը և նրա թողած կրթական ու բարոյական ժառանգությունը։
Հոբելյանական տարվա շրջանակում որոշվել է վարժարանի՝ «Պատմություն» առարկայի հետազոտական աշխատանքների պաշտպանությունը նվիրել Վլադիմիր Ղազախեցյանի հիշատակին։ Բացի այդ, վարժարանի պատմության ամբիոնի նախաձեռնությամբ իրականացվող «Հայագիտակ» մրցույթը ևս կանցկացվի հոբելյանական խորհրդով՝ նվիրված մեծ պատմաբանի 100-ամյակին։
Վարժարանը նաև կսահմանի Վլադիմիր Ղազախեցյանի անվան կրթաթոշակ՝ խրախուսելու պատմագիտությամբ հետաքրքրվող և բարձր առաջադիմություն ցուցաբերող աշակերտներին։
Միջոցառման ընթացքում սիրելի ուսուցչի մասին խոսեցին նաև «Քվանտ» վարժարանի շրջանավարտներ, ներկայումս վարժարանի պատմության ամբիոնի վարիչ, ԵՊՀ դոցենտ, պ.գ.թ. Միքայել Մալխասյան, «Քվանտ» վարժարանի հասարակության հետ կապերի համակարգող, ՀՊՏՀ դոցենտ, բ.գ.թ. Լիլիթ Հակոբյանը: Մեծանուն գիտնականի պատմագիտական ժառանգության վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան մերօրյա պատմագիտության վառ ներկայացուցիչներ:
Միջոցառումը դարձավ ոչ միայն հիշատակի տուրք մեծ գիտնականին, այլև շարունակականության խորհրդանիշ՝ վկայելով, որ նրա գաղափարները, գիտական խստապահանջությունն ու մանկավարժական սկզբունքները շարունակում են ապրել և ներշնչել նոր սերունդներին։ Հ. Լ.