IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM
RU EN
Մուտք login_arrow
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Նորություններ

Spelling Bee
28.11.2023

Spelling Bee

Շախմատի մրցաշար <<Քվանտ>> վարժարանում
28.11.2023

Շախմատի մրցաշար <<Քվանտ>> վարժարանում

Լևոն պապիի քարանձավում
28.11.2023

Լևոն պապիի քարանձավում

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ԴՐՎԵՑ ԵՎՍ ՄԻ ԳԵՂԵՑԻԿ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՍԿԻԶԲ
27.11.2023

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ԴՐՎԵՑ ԵՎՍ ՄԻ ԳԵՂԵՑԻԿ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՍԿԻԶԲ

Այցելություն պատմության թանգարան
25.11.2023

Այցելություն պատմության թանգարան

Ժաուտիկովյան օլիմպիադայի մաթեմատիկայի  նախընտրական փուլի արդյունքները
17.11.2023

Ժաուտիկովյան օլիմպիադայի մաթեմատիկայի նախընտրական փուլի արդյունքները

 Կրտսեր քվանտականները բնության թանգարանում
13.11.2023

Կրտսեր քվանտականները բնության թանգարանում

Ժաուտիկովյան օլիմպիադայի  նախընտրական փուլ
07.11.2023

Ժաուտիկովյան օլիմպիադայի նախընտրական փուլ

ՔՎԱՆՏԱԿԱՆԸ՝ ՀՀ ԳԱԱ ՔԻՄԻԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀՅՈՒՐ
07.11.2023

ՔՎԱՆՏԱԿԱՆԸ՝ ՀՀ ԳԱԱ ՔԻՄԻԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀՅՈՒՐ

《Քվանտ 》 վարժարանի աշակերտական խորհրդի այցը Եռաբլուր
29.10.2023

《Քվանտ 》 վարժարանի աշակերտական խորհրդի այցը Եռաբլուր

« 1 … 17 18 19 … 48 »

ՎԼԱԴԻՄԻՐ ՂԱԶԱԽԵՑՅԱՆ. ՊԱՏՄԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՆՆԱՀԱՆՋ ՈՐՈՆՈՂԸ

18.02.2026
ՎԼԱԴԻՄԻՐ ՂԱԶԱԽԵՑՅԱՆ. ՊԱՏՄԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՆՆԱՀԱՆՋ ՈՐՈՆՈՂԸ

   Կյանքը՝ իր բազում անհայտներով ու խրթին հանգույցներով, մշտապես եղել է մի մեծ փորձություն, որի լուծումը, խորին իմաստի ըմբռնումը և պատմության ընթացքի ճշգրիտ մեկնությունը տրված է միայն ընտրյալներին։ Այդ ընտրյալներից է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, երկար տարիներ «Քվանտ» վարժարանի պատմության ամբիոնի վարիչ Վլադիմիր Ղազախեցյանը, որի ծննդյան 100-ամյակը առիթ է վերարժևորելու նրա թողած գիտական ու կրթական անջնջելի ժառանգությունը։

   Նրա գիտական ուղին սերտորեն առնչվել է Հայաստանի պատմագիտական մտքի կարևորագույն օջախներին։ Տարիներ շարունակ նա իր մասնագիտական վաստակն է ներդրել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում՝ ղեկավարելով խորհրդային պատմության բաժինը և ձևավորելով հետազոտական մի ամբողջ դպրոց։ 1995-2008 թվականներին գլխավորելով «Քվանտ» վարժարանի պատմության ամբիոնը՝ նա կրթեց և դաստիարակեց սերունդներ, որոնց համար պատմությունը դարձավ ոչ թե պարզապես առարկա, այլ ինքնաճանաչման ու քաղաքացիական պատասխանատվության ուղի։

   Վլ. Ղազախեցյանը պատմաբան էր բառի ամենաբարձր ու պատասխանատու իմաստով։ Ժողովրդի պատմության և հոգեբանության խոր իմացությունը, գիտնականի վերլուծական սուր միտքը, մանկավարժական պահանջկոտությունն ու արդարամտությունը միահյուսվել էին նրա գործունեության մեջ՝ ձևավորելով գիտական խստապահանջություն և բարոյական անզիջում տեսակ։ Նրա համար պատմությունը ոչ թե փաստերի մեխանիկական կուտակում էր, այլ կենդանի ընթացք, որի յուրաքանչյուր դրվագ պահանջում էր ճշմարտության հանդեպ անշեղ հավատարմություն։

   Որպես հետազոտող՝ նա աչքի է ընկել պատմական իրադարձությունների բազմակողմանի և հավասարակշռված գնահատումներով։ Նրա բանավեճերը՝ սկզբունքային և անզիջում, միշտ միտված էին պատմական և գիտական ճշմարտության բացահայտմանը։ Այդ բանավեճերում դրսևորվում էր նրա քաղաքացիական կեցվածքը, գիտնականի խիզախությունը և մտավոր ազնվությունը։

   Վլադիմիր Ղազախեցյանին բնորոշ էր հետաքրքրությունների լայն շրջանակը, աղբյուրագիտական զգոնությունն ու փաստական հարուստ բազան։ Նրա աշխատությունները աչքի են ընկնում փաստերի հագեցվածությամբ, վերլուծական խորությամբ և պատմական իրողությունները նոր լույսի ներքո ներկայացնելու բացառիկ ձիրքով։ Զարգացնելով նախորդների ավանդները և միաժամանակ ձևավորելով սեփական գիտական ոճը՝ նա ստեղծել է 54 մենագրություն, հրատարակել ավելի քան 100 գիտական հոդված, դառնալով հայ պատմագիտական մտքի ուղղորդող ու կազմակերպիչ հեղինակություններից մեկը։

   Նրա վառ անհատականությունը, արտակարգ աշխատասիրությունն ու պատմության բացառիկ զգացողությունը նրան դասում են այն գիտնականների շարքը, որոնց անունները չեն մոռացվում ժամանակի հոլովույթում։ Ծննդյան 100-ամյակը ոչ միայն հարգանքի տուրք է մեծ պատմաբանի հիշատակին, այլև հիշեցում՝ գիտական ազնվության, մտավոր պատասխանատվության և ազգային պատմության հանդեպ նվիրումի այն բարձր չափանիշների մասին, որոնք նա սահմանեց իր ամբողջ կյանքի ընթացքում։                                                                                                          Հ.Լ.

footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 «Քվանտ» վարժարան