«Քվանտ» վարժարանում լավագույն ավանդույթները շարունակվում են։ Տարիներ շարունակ վարժարանը առաջատար դիրք է գրավել տարբեր առ...
Հարգելի՛ քվանտականներ, ձեզ ենք ներկայացնում հայոց լեզվի, անգլերենի, ինֆորմատիկայի, մաթեմատիկայի, պատմության, ֆիզիկայի ...
Հարգելի՛ քվանտականներ, տարրական դպրոցի ամառային քննությունների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։ ...
Հարգելի´ քվանտականներ, 2020-21 ուստարվա 2-րդ կիսամյակի ՆԶՊ դասընթացը կկազմակերպվի հետևյալ ժամանակացույցով....
Հարգելի՛ քվանտականներ, ամառային քննությունների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։...
«Քվանտ» վարժարանի հիմնադիր դպրոցում օրը տոնական է․ առիթը կրտսեր քվանտականների լավագույն բարեկամ, գրող, թարգմանիչ, մանկավ...
Տեսական գիտելիքի յուրացումը չափազանց կարևոր է, բայց այն ոչինչ է, եթե սովորողը չգիտի դրա կիրառելիության ոլորտը, չի կարողա...
Հիշեցնում ենք, որ «Օժտված երեխաներ-Քվանտ 2021» մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներին մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ին, վար...
Հաղթական մայիսը փառահեղ մի հաղթանակ էլ ավելացրեց «Քվանտ» վարժարանի 30-ամյա պատմության մեջ․ քվանտական պատանիները Միջազգայ...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք մեր հետագա անելիքների ժամանակացույցը․ • 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ դասարան...
Կյանքը՝ իր բազում անհայտներով ու խրթին հանգույցներով, մշտապես եղել է մի մեծ փորձություն, որի լուծումը, խորին իմաստի ըմբռնումը և պատմության ընթացքի ճշգրիտ մեկնությունը տրված է միայն ընտրյալներին։ Այդ ընտրյալներից է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, երկար տարիներ «Քվանտ» վարժարանի պատմության ամբիոնի վարիչ Վլադիմիր Ղազախեցյանը, որի ծննդյան 100-ամյակը առիթ է վերարժևորելու նրա թողած գիտական ու կրթական անջնջելի ժառանգությունը։
Նրա գիտական ուղին սերտորեն առնչվել է Հայաստանի պատմագիտական մտքի կարևորագույն օջախներին։ Տարիներ շարունակ նա իր մասնագիտական վաստակն է ներդրել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում՝ ղեկավարելով խորհրդային պատմության բաժինը և ձևավորելով հետազոտական մի ամբողջ դպրոց։ 1995-2008 թվականներին գլխավորելով «Քվանտ» վարժարանի պատմության ամբիոնը՝ նա կրթեց և դաստիարակեց սերունդներ, որոնց համար պատմությունը դարձավ ոչ թե պարզապես առարկա, այլ ինքնաճանաչման ու քաղաքացիական պատասխանատվության ուղի։
Վլ. Ղազախեցյանը պատմաբան էր բառի ամենաբարձր ու պատասխանատու իմաստով։ Ժողովրդի պատմության և հոգեբանության խոր իմացությունը, գիտնականի վերլուծական սուր միտքը, մանկավարժական պահանջկոտությունն ու արդարամտությունը միահյուսվել էին նրա գործունեության մեջ՝ ձևավորելով գիտական խստապահանջություն և բարոյական անզիջում տեսակ։ Նրա համար պատմությունը ոչ թե փաստերի մեխանիկական կուտակում էր, այլ կենդանի ընթացք, որի յուրաքանչյուր դրվագ պահանջում էր ճշմարտության հանդեպ անշեղ հավատարմություն։
Որպես հետազոտող՝ նա աչքի է ընկել պատմական իրադարձությունների բազմակողմանի և հավասարակշռված գնահատումներով։ Նրա բանավեճերը՝ սկզբունքային և անզիջում, միշտ միտված էին պատմական և գիտական ճշմարտության բացահայտմանը։ Այդ բանավեճերում դրսևորվում էր նրա քաղաքացիական կեցվածքը, գիտնականի խիզախությունը և մտավոր ազնվությունը։
Վլադիմիր Ղազախեցյանին բնորոշ էր հետաքրքրությունների լայն շրջանակը, աղբյուրագիտական զգոնությունն ու փաստական հարուստ բազան։ Նրա աշխատությունները աչքի են ընկնում փաստերի հագեցվածությամբ, վերլուծական խորությամբ և պատմական իրողությունները նոր լույսի ներքո ներկայացնելու բացառիկ ձիրքով։ Զարգացնելով նախորդների ավանդները և միաժամանակ ձևավորելով սեփական գիտական ոճը՝ նա ստեղծել է 54 մենագրություն, հրատարակել ավելի քան 100 գիտական հոդված, դառնալով հայ պատմագիտական մտքի ուղղորդող ու կազմակերպիչ հեղինակություններից մեկը։
Նրա վառ անհատականությունը, արտակարգ աշխատասիրությունն ու պատմության բացառիկ զգացողությունը նրան դասում են այն գիտնականների շարքը, որոնց անունները չեն մոռացվում ժամանակի հոլովույթում։ Ծննդյան 100-ամյակը ոչ միայն հարգանքի տուրք է մեծ պատմաբանի հիշատակին, այլև հիշեցում՝ գիտական ազնվության, մտավոր պատասխանատվության և ազգային պատմության հանդեպ նվիրումի այն բարձր չափանիշների մասին, որոնք նա սահմանեց իր ամբողջ կյանքի ընթացքում։ Հ.Լ.