Հարգելի՛ քվանտականներ, 2020-21 ուստարվա աշնանային ստուգարքների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։...
Երեք քվանտական և երեք մեդալ։ Ուսումնական տարվա փայլուն մեկնարկը տրված է և փառահեղ ընթացքով շարունակվում է․․․...
Հարգելի՛ քվանտականներ, 5-7-րդ դասարանների «Մայրենի»/ «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների... ...
Օրերս կայացավ ինֆորմատիկայի՝ Եվրոպայի պատանիների (մինչև 15 տարեկան) 4-րդ օլիմպիադան (EJOI)։ Այն պետք է անցկացվեր Թբիլիսի...
Հարգելի՛ քվանտականներ, տեղեկացնում ենք, որ «Քվանտ» վարժարանում ուսուցման հիբրիդային եղանակին անցնելու մեկնարկը կտրվի ս․թ...
Հարգելի՛ քվանտականներ, տեղեկացնում ենք, որ «Քվանտ» վարժարանի տնօրենության որոշմամբ տարբեր տարիքային խմբերի դասարաններում...
Հարգելի՛ քվանտականներ, տեղեկացնում ենք, որ «Քվանտ» վարժարանի տնօրենության որոշմամբ ուսումնական գործընթացը կսկսվի այս ուս...
Նոր կազմավորված դասարանների գրականության խորհրդատվությունը, հանդիպումը դասղեկի և առարկայական ուսուցիչների հետ տեղի կունե...
Աշխարհին պատուհասած համավարակով պայմանավորված՝ «Քվանտ» վարժարանում այս տարի խախտվեց տասնամյակների գեղեցիկ մի ավանդույթ․ ...
«Քվանտ» վարժարանի օլիմպիականները, ավանդույթը չխախտելով, սիրելի ուսուցիչներին, հարազատներին պարգևում են հերթական փայլուն ...
Կյանքը՝ իր բազում անհայտներով ու խրթին հանգույցներով, մշտապես եղել է մի մեծ փորձություն, որի լուծումը, խորին իմաստի ըմբռնումը և պատմության ընթացքի ճշգրիտ մեկնությունը տրված է միայն ընտրյալներին։ Այդ ընտրյալներից է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, երկար տարիներ «Քվանտ» վարժարանի պատմության ամբիոնի վարիչ Վլադիմիր Ղազախեցյանը, որի ծննդյան 100-ամյակը առիթ է վերարժևորելու նրա թողած գիտական ու կրթական անջնջելի ժառանգությունը։
Նրա գիտական ուղին սերտորեն առնչվել է Հայաստանի պատմագիտական մտքի կարևորագույն օջախներին։ Տարիներ շարունակ նա իր մասնագիտական վաստակն է ներդրել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում՝ ղեկավարելով խորհրդային պատմության բաժինը և ձևավորելով հետազոտական մի ամբողջ դպրոց։ 1995-2008 թվականներին գլխավորելով «Քվանտ» վարժարանի պատմության ամբիոնը՝ նա կրթեց և դաստիարակեց սերունդներ, որոնց համար պատմությունը դարձավ ոչ թե պարզապես առարկա, այլ ինքնաճանաչման ու քաղաքացիական պատասխանատվության ուղի։
Վլ. Ղազախեցյանը պատմաբան էր բառի ամենաբարձր ու պատասխանատու իմաստով։ Ժողովրդի պատմության և հոգեբանության խոր իմացությունը, գիտնականի վերլուծական սուր միտքը, մանկավարժական պահանջկոտությունն ու արդարամտությունը միահյուսվել էին նրա գործունեության մեջ՝ ձևավորելով գիտական խստապահանջություն և բարոյական անզիջում տեսակ։ Նրա համար պատմությունը ոչ թե փաստերի մեխանիկական կուտակում էր, այլ կենդանի ընթացք, որի յուրաքանչյուր դրվագ պահանջում էր ճշմարտության հանդեպ անշեղ հավատարմություն։
Որպես հետազոտող՝ նա աչքի է ընկել պատմական իրադարձությունների բազմակողմանի և հավասարակշռված գնահատումներով։ Նրա բանավեճերը՝ սկզբունքային և անզիջում, միշտ միտված էին պատմական և գիտական ճշմարտության բացահայտմանը։ Այդ բանավեճերում դրսևորվում էր նրա քաղաքացիական կեցվածքը, գիտնականի խիզախությունը և մտավոր ազնվությունը։
Վլադիմիր Ղազախեցյանին բնորոշ էր հետաքրքրությունների լայն շրջանակը, աղբյուրագիտական զգոնությունն ու փաստական հարուստ բազան։ Նրա աշխատությունները աչքի են ընկնում փաստերի հագեցվածությամբ, վերլուծական խորությամբ և պատմական իրողությունները նոր լույսի ներքո ներկայացնելու բացառիկ ձիրքով։ Զարգացնելով նախորդների ավանդները և միաժամանակ ձևավորելով սեփական գիտական ոճը՝ նա ստեղծել է 54 մենագրություն, հրատարակել ավելի քան 100 գիտական հոդված, դառնալով հայ պատմագիտական մտքի ուղղորդող ու կազմակերպիչ հեղինակություններից մեկը։
Նրա վառ անհատականությունը, արտակարգ աշխատասիրությունն ու պատմության բացառիկ զգացողությունը նրան դասում են այն գիտնականների շարքը, որոնց անունները չեն մոռացվում ժամանակի հոլովույթում։ Ծննդյան 100-ամյակը ոչ միայն հարգանքի տուրք է մեծ պատմաբանի հիշատակին, այլև հիշեցում՝ գիտական ազնվության, մտավոր պատասխանատվության և ազգային պատմության հանդեպ նվիրումի այն բարձր չափանիշների մասին, որոնք նա սահմանեց իր ամբողջ կյանքի ընթացքում։ Հ.Լ.