IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM
RU EN
Մուտք login_arrow
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Նորություններ

ՀԵՐՈ՛Ս ՔՎԱՆՏԱԿԱՆ, ՀԻՇԱՏԱԿԴ ԱՆՄԱՐ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ՝ ՄԻՇՏ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ․․․
21.06.2023

ՀԵՐՈ՛Ս ՔՎԱՆՏԱԿԱՆ, ՀԻՇԱՏԱԿԴ ԱՆՄԱՐ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ՝ ՄԻՇՏ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ․․․

Ավագ դպրոցի քննություններ
20.06.2023

Ավագ դպրոցի քննություններ

 Սեդրակ Սեդրակյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառում
14.06.2023

Սեդրակ Սեդրակյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառում

Անմոռանալի օրեր «Քվանտ» վարժարանի ռազմամարզական ճամբարում
13.06.2023

Անմոռանալի օրեր «Քվանտ» վարժարանի ռազմամարզական ճամբարում

Ամառվա սկիզբը «Քվանտ» վարժարանի ռազմամարզական ճամբարում նշանավորվեց հիմնարար դպրոցի սաների ներկայությամբ, նրանց հագեցած ...

ՄԲ-ի (IB)  քննություններ
08.06.2023

ՄԲ-ի (IB) քննություններ

Խորհրդատվություններ
02.06.2023

Խորհրդատվություններ

Աղավնաձորում անցկացվելիք ռազմամարզական ճամբար
31.05.2023

Աղավնաձորում անցկացվելիք ռազմամարզական ճամբար

Ամառային քննությունների ժամանակացույց
28.05.2023

Ամառային քննությունների ժամանակացույց

Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք 2022-2023 ուստարվա ամառային քննաշրջանի ժամանակացույցը։...

Հայտարարություն
24.05.2023

Հայտարարություն

«Թափոնը զենք է» կարգախոսին միացան նաև 7-3 դասարանի սովորողները
22.05.2023

«Թափոնը զենք է» կարգախոսին միացան նաև 7-3 դասարանի սովորողները

    ...

« 1 … 21 22 23 … 48 »

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ

21.03.2026
ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ

 Մարտի 13–18-ը Ռուսաստանի Մայկոպ քաղաքում անցկացված Կովկասյան մաթեմատիկական օլիմպիադայում Հայաստանի թիմը գրանցեց նշանակալի հաջողություն՝ առանձնապես աչքի ընկնելով «Քվանտ» վարժարանի սաների արդյունքներով։

 Հպարտությամբ պետք է նշել, որ թիմի 4 անդամներից 3-ը՝ Տիգրան Հախեյանը, Հրանտ Սարգսյանը և Արման Խաչատրյանը, «Քվանտ» վարժարանի աշակերտներ են։ Ավելին՝ թիմի ղեկավարն էլ՝ «Քառակուսի» կրթական հիմնադրամի համահիմնադիր և օլիմպիական խմբակների ղեկավար Նարեկ Մկրտումյանը, ևս սերտորեն կապված է քվանտական կրթական միջավայրի հետ. վարժարանի մաթեմատիկայի ուսուցիչն է։

 Օլիմպիադայում գրանցվեց բացառիկ արդյունք․ Տիգրան Հախեյանը, վաստակելով առավելագույն՝ 56 միավորից 56-ը, ճանաչվեց 9–10 դասարանցիների կատեգորիայի բացարձակ հաղթող և արժանացավ ոսկե մեդալի։ Նույն վարժարանի աշակերտներ Հրանտ Սարգսյանն ու Արման Խաչատրյանը ևս հաջողությամբ հանդես եկան՝ արժանանալով բրոնզե մեդալների։

 Թիմի չորրորդ անդամն էր ֆիզմաթ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Թադեն, ով նույնպես արժանապատվորեն ներկայացրեց Հայաստանը։

 Հայկական թիմի մասնակցությունն ապահովվել էր «Քառակուսի» կրթական հիմնադրամի աջակցությամբ, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ մասնակցությունը անցանց ձևաչափով։

 Այս հաջողությունը ևս մեկ անգամ վկայում է «Քվանտ» վարժարանի կրթական բարձր մակարդակի, օլիմպիական պատրաստվածության և նվիրված աշխատանքի մասին։

 Ջերմորեն շնորհավորում ենք քվանտական պատանիներին և նրանց ուսուցիչներին՝ մաղթելով նորանոր նվաճումներ գիտության միջազգային ասպարեզում։                                                             Հ.Լ.

footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 «Քվանտ» վարժարան