: Անդրանիկ Օզանյան ...
Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում փայլուն հանդես գալը և մեդալների հարուստ ավարով ամփոփումը դարձել է օլիմպիական քվանտ...
Մայրենի լեզվին նվիրված օրը «Քվանտ» վարժարանում այս տարի նշանավորվեց արդեն ավանդույթ դարձած գեղեցիկ միջոցառմամբ։ 2019 թվա...
«Քվանտ» վարժարանը, գիտակցելով հայրենաճանաչության ամրապնդման կարևորությունը և հայրենագիտական առարկաների նկատմամբ հետաքր...
«Քվանտ» վարժարանի հեռավար օլիմպիական դպրոցը...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք ծնողական ժողովների ժամանակացույցը։...
Սիրելի՛ քվանտականներ, մեկնարկում է...
Մարտի 13–18-ը Ռուսաստանի Մայկոպ քաղաքում անցկացված Կովկասյան մաթեմատիկական օլիմպիադայում Հայաստանի թիմը գրանցեց նշանակալի հաջողություն՝ առանձնապես աչքի ընկնելով «Քվանտ» վարժարանի սաների արդյունքներով։
Հպարտությամբ պետք է նշել, որ թիմի 4 անդամներից 3-ը՝ Տիգրան Հախեյանը, Հրանտ Սարգսյանը և Արման Խաչատրյանը, «Քվանտ» վարժարանի աշակերտներ են։ Ավելին՝ թիմի ղեկավարն էլ՝ «Քառակուսի» կրթական հիմնադրամի համահիմնադիր և օլիմպիական խմբակների ղեկավար Նարեկ Մկրտումյանը, ևս սերտորեն կապված է քվանտական կրթական միջավայրի հետ. վարժարանի մաթեմատիկայի ուսուցիչն է։
Օլիմպիադայում գրանցվեց բացառիկ արդյունք․ Տիգրան Հախեյանը, վաստակելով առավելագույն՝ 56 միավորից 56-ը, ճանաչվեց 9–10 դասարանցիների կատեգորիայի բացարձակ հաղթող և արժանացավ ոսկե մեդալի։ Նույն վարժարանի աշակերտներ Հրանտ Սարգսյանն ու Արման Խաչատրյանը ևս հաջողությամբ հանդես եկան՝ արժանանալով բրոնզե մեդալների։
Թիմի չորրորդ անդամն էր ֆիզմաթ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Թադեն, ով նույնպես արժանապատվորեն ներկայացրեց Հայաստանը։
Հայկական թիմի մասնակցությունն ապահովվել էր «Քառակուսի» կրթական հիմնադրամի աջակցությամբ, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ մասնակցությունը անցանց ձևաչափով։
Այս հաջողությունը ևս մեկ անգամ վկայում է «Քվանտ» վարժարանի կրթական բարձր մակարդակի, օլիմպիական պատրաստվածության և նվիրված աշխատանքի մասին։
Ջերմորեն շնորհավորում ենք քվանտական պատանիներին և նրանց ուսուցիչներին՝ մաղթելով նորանոր նվաճումներ գիտության միջազգային ասպարեզում։ Հ.Լ.