IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM
RU EN
Մուտք login_arrow
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Նորություններ

Ձմեռային քննաշրջանի վերաքննությունների ժամանակացույց
28.01.2023

Ձմեռային քննաշրջանի վերաքննությունների ժամանակացույց

Հարգելի՛ քվանտականներ, ձմեռային քննաշրջանի վերաքննությունների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։ ...

Արդյունքներ
30.12.2022

Արդյունքներ

Արմեն Օսկանյանի հիշատակին նվիրված ամենամյա ներվարժարանային օլիմպիադայի արդյունքները ...

ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁ
30.12.2022

ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁ

Սիրելի՛ աշակերտներ, ծնողներ և ուսուցիչներ, ավարտվում է 2022 թվականը։ Այն մեր պետության ու ժողովրդի համար հագեցած էր մի շ...

Հիշատակի օրը վերածվել է նաև հաղթանակի օրվա...
30.12.2022

Հիշատակի օրը վերածվել է նաև հաղթանակի օրվա...

Իրական հերոսը նա է, ով, ապրելով բուռն և իմաստալից մի կյանք, այդ ընթացքում կերտում է նաև դեպի անմահություն տանող ճանապարհ...

Ձմեռային քննաշրջանի ժամանակացույց
20.12.2022

Ձմեռային քննաշրջանի ժամանակացույց

Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք 2022-23 ուստարվա ձմեռային քննաշրջանի 5-12-րդ դասարանների ժամանակացույցը։ ...

Մեկնարկում է Օսկանյանի անվան հուշամրցույթը 2022-ը
07.12.2022

Մեկնարկում է Օսկանյանի անվան հուշամրցույթը 2022-ը

Հարգելի´ քվանտականներ, մեկնարկում է Օսկանյանի անվան հուշամրցույթը......

ԳԵՂԱԳԵՏ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՕՐԱԳՐԻՑ
05.12.2022

ԳԵՂԱԳԵՏ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՕՐԱԳՐԻՑ

«Քվանտ» վարժարանի ուսումնական գործընթացում կարևոր տեղ ունի սովորողների գեղագիտական դաստիարակությունը......

ՄԵԿ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ ՈՒՆԵՐ ՄԻ ՔԱՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ․․․
05.12.2022

ՄԵԿ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ ՈՒՆԵՐ ՄԻ ՔԱՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ․․․

«Քվանտ» վարժարանում մեծապես կարևորում են կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպումը և լուրջ քայլեր են արվում նպաստելու...

ՔՎԱՆՏԱԿԱՆ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ․․․
04.12.2022

ՔՎԱՆՏԱԿԱՆ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ․․․

Քվանտականները մեծապես հետաքրքրված են մեր ժողովրդի պատմությամբ, պատմական տարբեր ժամանակաշրջանների առանձնահատկություններով...

Գրադարան-ընթերցող արդյունավետ համագործակցությունը շարունակվում է...
22.11.2022

Գրադարան-ընթերցող արդյունավետ համագործակցությունը շարունակվում է...

Օրերս վարժարանի 7-1 դասարանի և գրադարանի արդյունավետ համագործակցության հիմքը դրվեց. վարժարանի ընթերցասրահում անցկացվեց 7...

« 1 … 26 27 28 … 50 »

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ

21.03.2026
ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ

 Մարտի 13–18-ը Ռուսաստանի Մայկոպ քաղաքում անցկացված Կովկասյան մաթեմատիկական օլիմպիադայում Հայաստանի թիմը գրանցեց նշանակալի հաջողություն՝ առանձնապես աչքի ընկնելով «Քվանտ» վարժարանի սաների արդյունքներով։

 Հպարտությամբ պետք է նշել, որ թիմի 4 անդամներից 3-ը՝ Տիգրան Հախեյանը, Հրանտ Սարգսյանը և Արման Խաչատրյանը, «Քվանտ» վարժարանի աշակերտներ են։ Ավելին՝ թիմի ղեկավարն էլ՝ «Քառակուսի» կրթական հիմնադրամի համահիմնադիր և օլիմպիական խմբակների ղեկավար Նարեկ Մկրտումյանը, ևս սերտորեն կապված է քվանտական կրթական միջավայրի հետ. վարժարանի մաթեմատիկայի ուսուցիչն է։

 Օլիմպիադայում գրանցվեց բացառիկ արդյունք․ Տիգրան Հախեյանը, վաստակելով առավելագույն՝ 56 միավորից 56-ը, ճանաչվեց 9–10 դասարանցիների կատեգորիայի բացարձակ հաղթող և արժանացավ ոսկե մեդալի։ Նույն վարժարանի աշակերտներ Հրանտ Սարգսյանն ու Արման Խաչատրյանը ևս հաջողությամբ հանդես եկան՝ արժանանալով բրոնզե մեդալների։

 Թիմի չորրորդ անդամն էր ֆիզմաթ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Թադեն, ով նույնպես արժանապատվորեն ներկայացրեց Հայաստանը։

 Հայկական թիմի մասնակցությունն ապահովվել էր «Քառակուսի» կրթական հիմնադրամի աջակցությամբ, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ մասնակցությունը անցանց ձևաչափով։

 Այս հաջողությունը ևս մեկ անգամ վկայում է «Քվանտ» վարժարանի կրթական բարձր մակարդակի, օլիմպիական պատրաստվածության և նվիրված աշխատանքի մասին։

 Ջերմորեն շնորհավորում ենք քվանտական պատանիներին և նրանց ուսուցիչներին՝ մաղթելով նորանոր նվաճումներ գիտության միջազգային ասպարեզում։                                                             Հ.Լ.

footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 «Քվանտ» վարժարան