Օլիմպիական քվանտականները ոչ մի րոպե հանգիստ չունեն․ նրանք երբեք չեն բավարարվում ունեցած նվաճումներով, մեծագույն եռանդով ...
Քիմիայի՝ Չինաստանում կայացած 54-րդ միջազգային օլիմպիադան հաղթական էր քվանտականների համար․․․...
Հարգելի´ քվանտականներ, 1. Հիշեցնում ենք, որ ըստ աշխատանքային պլանի՝ այն աշակերտները, որոնք չեն մասնակցել «Ուղեծիր» ...
2021-22 ուստարվա աշխատանքների ամփոփումը, վարժարանի գործունեության արդյունավետության աստիճանը գնահատվում են Աղավնաձորի ու...
Հունիսի 26-ից հուլիսի 5-ը ընկած ժամանակահատվածում, Ղրղզստանում տեղի ունեցած «Համագործակցության երեխաներ» VII միջազգային ...
Տիեզերք, տեխնոլոգիաներ, գիտություն, արվեստ և երաժշտություն․ Սթարմուսը ներկայացնում է Հայաստանում անցկացվելիք համաշխարհայ...
Ներկայացնում ենք 9-րդ և 10-րդ դասարանների ծնողական ժողովների ժամանակացույցը։...
Ներկայացնում ենք 5-րդ և 6-րդ դասարանների ծնողական ժողովների ժամանակացույցը։...
Ներկայացնում ենք Միջազգային բակալավրիատի ընդունելության քննությունների ժամանակացույցը։...
Հարգելի՛ քվանտականներ, ձեզ ենք ներկայացնում ավագ դպրոցի հայոց լեզվի, պատմության, կենսաբանության, քիմիայի, մաթեմատիկ...
Մարտի 13–18-ը Ռուսաստանի Մայկոպ քաղաքում անցկացված Կովկասյան մաթեմատիկական օլիմպիադայում Հայաստանի թիմը գրանցեց նշանակալի հաջողություն՝ առանձնապես աչքի ընկնելով «Քվանտ» վարժարանի սաների արդյունքներով։
Հպարտությամբ պետք է նշել, որ թիմի 4 անդամներից 3-ը՝ Տիգրան Հախեյանը, Հրանտ Սարգսյանը և Արման Խաչատրյանը, «Քվանտ» վարժարանի աշակերտներ են։ Ավելին՝ թիմի ղեկավարն էլ՝ «Քառակուսի» կրթական հիմնադրամի համահիմնադիր և օլիմպիական խմբակների ղեկավար Նարեկ Մկրտումյանը, ևս սերտորեն կապված է քվանտական կրթական միջավայրի հետ. վարժարանի մաթեմատիկայի ուսուցիչն է։
Օլիմպիադայում գրանցվեց բացառիկ արդյունք․ Տիգրան Հախեյանը, վաստակելով առավելագույն՝ 56 միավորից 56-ը, ճանաչվեց 9–10 դասարանցիների կատեգորիայի բացարձակ հաղթող և արժանացավ ոսկե մեդալի։ Նույն վարժարանի աշակերտներ Հրանտ Սարգսյանն ու Արման Խաչատրյանը ևս հաջողությամբ հանդես եկան՝ արժանանալով բրոնզե մեդալների։
Թիմի չորրորդ անդամն էր ֆիզմաթ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Թադեն, ով նույնպես արժանապատվորեն ներկայացրեց Հայաստանը։
Հայկական թիմի մասնակցությունն ապահովվել էր «Քառակուսի» կրթական հիմնադրամի աջակցությամբ, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ մասնակցությունը անցանց ձևաչափով։
Այս հաջողությունը ևս մեկ անգամ վկայում է «Քվանտ» վարժարանի կրթական բարձր մակարդակի, օլիմպիական պատրաստվածության և նվիրված աշխատանքի մասին։
Ջերմորեն շնորհավորում ենք քվանտական պատանիներին և նրանց ուսուցիչներին՝ մաղթելով նորանոր նվաճումներ գիտության միջազգային ասպարեզում։ Հ.Լ.