Հարգելի՛ քվանտականներ, ներկայացված է մայրենիի, հայոց լեզվի ու գրականության, մաթեմատիկայի, անգլերենի, ռուսաց լեզվի, պատմո...
Շնորհավորում ենք Արմեն Օսկանյանի հիշատակին նվիրված ամենամյա ներվարժարանային օլիմպիադայի հաղթողներին հայոց լեզու, գրականո...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացվում է ձմեռային քննաշրջանի ժամանակացույցը։...
Քվանտականների համար օրը օր չէ առանց օլիմպիական հաղթանակների․ «Քվանտ» վարժարանի օլիմպիականները ինֆորմատիկայի միջազգային օ...
Տարեվերջն ամփոփում ենք հերթական փայլուն հաղթանակով։ Անգամ համավարակը չի խանգարում օլիմպիական քվանտականներին․ նրանք եռանդ...
Մոսկվայում 2021թ․-ի դեկտեմբերի 6-13-ը կայացավ Մեգապոլիսների (Մեծ քաղաքների) 6-րդ ամենամյա միջազգային օլիմպիադան......
Օրեր առաջ՝ նոյեմբերի 28-ին, հայկական դրամը տոնեց իր 28-ամյակը։ Դրամի պատմությանը ծանոթանալու նպատակով «Քվանտ» վարժարանի ...
«Ինֆորմատիկա» առարկայով մեծապես հետաքրքրված քվանտական պատանիները ամեն քայլափոխի ապացուցում են, որ իրենք այդ ասպարեզում մ...
Վերջերս «Քվանտ» վարժարանում տրվեց մեկնարկը չափազանց հետաքրքիր մի նախաձեռնության․ կազմակերպվեց «Ո՞վ է գրել այս գիրքը» նախ...
«Քվանտ» վարժարանի ուսումնական գործընթացում մեծապես կարևորվում են ոչ միայն ազգային, այլ նաև համամարդկային արժեքների ճանաչ...
Մարտի 13–18-ը Ռուսաստանի Մայկոպ քաղաքում անցկացված Կովկասյան մաթեմատիկական օլիմպիադայում Հայաստանի թիմը գրանցեց նշանակալի հաջողություն՝ առանձնապես աչքի ընկնելով «Քվանտ» վարժարանի սաների արդյունքներով։
Հպարտությամբ պետք է նշել, որ թիմի 4 անդամներից 3-ը՝ Տիգրան Հախեյանը, Հրանտ Սարգսյանը և Արման Խաչատրյանը, «Քվանտ» վարժարանի աշակերտներ են։ Ավելին՝ թիմի ղեկավարն էլ՝ «Քառակուսի» կրթական հիմնադրամի համահիմնադիր և օլիմպիական խմբակների ղեկավար Նարեկ Մկրտումյանը, ևս սերտորեն կապված է քվանտական կրթական միջավայրի հետ. վարժարանի մաթեմատիկայի ուսուցիչն է։
Օլիմպիադայում գրանցվեց բացառիկ արդյունք․ Տիգրան Հախեյանը, վաստակելով առավելագույն՝ 56 միավորից 56-ը, ճանաչվեց 9–10 դասարանցիների կատեգորիայի բացարձակ հաղթող և արժանացավ ոսկե մեդալի։ Նույն վարժարանի աշակերտներ Հրանտ Սարգսյանն ու Արման Խաչատրյանը ևս հաջողությամբ հանդես եկան՝ արժանանալով բրոնզե մեդալների։
Թիմի չորրորդ անդամն էր ֆիզմաթ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Թադեն, ով նույնպես արժանապատվորեն ներկայացրեց Հայաստանը։
Հայկական թիմի մասնակցությունն ապահովվել էր «Քառակուսի» կրթական հիմնադրամի աջակցությամբ, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ մասնակցությունը անցանց ձևաչափով։
Այս հաջողությունը ևս մեկ անգամ վկայում է «Քվանտ» վարժարանի կրթական բարձր մակարդակի, օլիմպիական պատրաստվածության և նվիրված աշխատանքի մասին։
Ջերմորեն շնորհավորում ենք քվանտական պատանիներին և նրանց ուսուցիչներին՝ մաղթելով նորանոր նվաճումներ գիտության միջազգային ասպարեզում։ Հ.Լ.