Ավարտվեց «Մաթեմատիկա» առարկայի միջազգային 62-րդ օլիմպիադան։ Համավարակով պայմանավորված՝ միջազգային մրցույթներն այս տարի ա...
«Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի սովորող Լեոնիդ Ասատրյանը վերջին ամիսներին արդեն 3-րդ անգամ է հպարտության ու բերկրանքի պ...
Ֆիզիկայի 51-րդ միջազգային օլիմպիադան ևս հաղթական էր քվանտականների համար։ Վարժարանի մեկ մասնակիցը ձեռնունայն չի վերադարձե...
Ավարտվեց ուսումնական ևս մեկ տարի, որը, սակայն, էապես տարբերվում էր՝ պայմանավորված աշխարհին պատուհասած համավարակով և 44-օ...
Օլիմպիական քվանտականները քուն ու դադար չունեն․ նրանք մեծ եռանդով ու ջանասիրությամբ անընդհատ պարապում են և հարազատ կրթօջա...
«Քվանտ» վարժարանում ուսանում են պատանիներ, որոնք փայլում են ոչ միայն իրենց ակադեմիական գիտելիքներով, այլև արվեստի նկատմա...
2020-21 ուստարին հագեցած էր ծանր կորուստներով, հոգեմաշ ապրումներով։ Դեռ նախորդ ուստարվանից աշխարհին պատուհասած համավարակ...
Ուստարվա ավարտը և ամառային թեժ շոգը ամենևին էլ չեն խանգարում քվանտականներին, որ մեծ ջերմեռանդությամբ մասնակցեն մեկը մյու...
Օլիմպիական քվանտականները երբեք չեն բավարարվում իրենց ունեցածով․ մշտապես բացահայտում և գրավում են նորանոր բարձունքներ՝ հա...
Ուսումնական տարին ավարտին է մոտեցել, սակայն օլիմպիական քվանտականների եռանդը ամենևին էլ չի մարել․․․...
«Քվանտ» վարժարանի 7-4 դասարանի աշակերտուհի Արինա Մելիքյանը հաջողությամբ հանդես է եկել մեծ թենիսի՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների առաջնությունում՝ արժանանալով պատվոգրի։
Մրցաշարի ընթացքում Արինան ցուցադրել է բարձր պատրաստվածություն, կամք և մրցակցային ոգի՝ արժանապատվորեն ներկայացնելով ինչպես իրեն, այնպես էլ հարազատ կրթօջախն ու հայրենիքը։
Պատանի մարզուհու այս ձեռքբերումը կարևոր քայլ է նրա մարզական ճանապարհին և վկայում է նպատակասլացության ու հետևողական աշխատանքի մասին։
Վարժարանը մեծ խանդավառությամբ արձանագրում է իր սաների հաջողությունները և մաղթում Արինային նորանոր նվաճումներ միջազգային հարթակներում։
Հ. Լ.