«Քվանտ» վարժարանը հրավիրում է 5-9-րդ դասարանների շնորհալի աշակերտներին՝ մասնակցելու մաթեմատիկայի՝ «Oժտված երեխաներ - Քվա...
Վարժարանը՝ որպես կեսդարյա ճանապարհ անցած միջազգային կրթական այդ կազմակերպության անդամ, տվել է «Դիպլոմա» ծրագրի 5 սերնդի...
Սույն թվականի հունիսի 15-ից մեկնարկելու է կայքի ինտերակտիվ դասընթացների բաժինը տարրական դպրոցի համար:...
«Քվանտ» վարժարանի տարրական դպրոցի առաջին դասարանի առաջին շրջանավարտները ուսումնական տարին կամփոփեն գեղեցիկ միջոցառմամբ: ...
«Քվանտ» վարժարանի 7-4 դասարանի աշակերտուհի Արինա Մելիքյանը հաջողությամբ հանդես է եկել մեծ թենիսի՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների առաջնությունում՝ արժանանալով պատվոգրի։
Մրցաշարի ընթացքում Արինան ցուցադրել է բարձր պատրաստվածություն, կամք և մրցակցային ոգի՝ արժանապատվորեն ներկայացնելով ինչպես իրեն, այնպես էլ հարազատ կրթօջախն ու հայրենիքը։
Պատանի մարզուհու այս ձեռքբերումը կարևոր քայլ է նրա մարզական ճանապարհին և վկայում է նպատակասլացության ու հետևողական աշխատանքի մասին։
Վարժարանը մեծ խանդավառությամբ արձանագրում է իր սաների հաջողությունները և մաղթում Արինային նորանոր նվաճումներ միջազգային հարթակներում։
Հ. Լ.