«Շենգավիթ» հնավայրը գտնվում է Երևան քաղաքի հարավարևմտյան հատվածում՝ Երևանյան լճի արևելյան հրվանդանին, և իր պատմագիտական ...
Օրերս Ս․ Փարաջանովի թանգարանի (parajanovmuseum.am) հյուրընկալ տանիքի տակ հավաքվել էին «Քվանտ» վարժարանի 5-1 դասարանի աշա...
«Քվանտ» վարժարանում հիմնադրման օրվանից մեծապես կարևորում են համագործակցությունը անվանի գիտնականների հետ և պարբերաբար կազ...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք տարրական դպրոցի ստուգարքների ժամանակացույցը։...
ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ Էդուարդ Զոհրաբյանը դասախոսությամբ է հանդես...
Հարգելի՛, քվանտականներ, ներկացնում ենք աշնանային ստուգարքների ժամանակացույցը։...
Հոկտեմբերի 5-ին աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, նշվում է Ուսուցչի տոնը․․․...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք 2022-23 ուստարվա օլիմպիական խմբակների ժամանակացույցը։...
Քվանտականների փառահեղ հաղթանակների շքերթը շարունակվում է։ Քվանտականը փայլուն հանդես է գալիս և հաղթում է ոչ միայն գիտությ...
Լրացավ 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցը։ «Քվանտ» վարժարանում ողջ օրը թևածում էին անսահման թախիծն ու կորստի մեծ ցավից առաջ...
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի հերթական փուլը, որտեղ լարված և հետաքրքիր պայքարի արդյունքում հաղթողի կոչումը նվաճեց «Քվանտ» վարժարանը։
Վերջին տուրի պարտիաներից հետո ձևավորվեց մրցաշարային աղյուսակը․
«Քվանտ» վարժարանը առաջին հորիզոնականում է։
Հաղթող թիմի հաջողության հիմքում նաև անհատական կայուն ելույթներն էին։ Քվանտական պատանիներից մտքի խաղի հաղթանակի կերտողներն են Մանե Հակոբյանը (7-5) , Գևորգ Աղոյանը (5-2), Վահե Վարդանյանը (5-2), Ռոբերտ Կայծակյանը (4-4)։ «Քվանտ» վարժարանի թիմի ղեկավարն էր Ավետիք Աղամիրյանը։
Շենգավիթի փուլը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դպրոցական շախմատը Հայաստանում շարունակում է մնալ զարգացող և մրցունակ հարթակ, որտեղ ձևավորվում են ապագա ուժեղ շախմատիստները։
Ջերմորեն շնորհավորում ենք հաղթող քվանտականներին և նրանց ղեկավար Ավ. Աղամիրյանին ու մաղթում նորանոր նվաճումներ: Հ. Լ.