Օրերս կայացավ ինֆորմատիկայի՝ Եվրոպայի պատանիների (մինչև 15 տարեկան) 4-րդ օլիմպիադան (EJOI)։ Այն պետք է անցկացվեր Թբիլիսի...
Հարգելի՛ քվանտականներ, տեղեկացնում ենք, որ «Քվանտ» վարժարանում ուսուցման հիբրիդային եղանակին անցնելու մեկնարկը կտրվի ս․թ...
Հարգելի՛ քվանտականներ, տեղեկացնում ենք, որ «Քվանտ» վարժարանի տնօրենության որոշմամբ տարբեր տարիքային խմբերի դասարաններում...
Հարգելի՛ քվանտականներ, տեղեկացնում ենք, որ «Քվանտ» վարժարանի տնօրենության որոշմամբ ուսումնական գործընթացը կսկսվի այս ուս...
Նոր կազմավորված դասարանների գրականության խորհրդատվությունը, հանդիպումը դասղեկի և առարկայական ուսուցիչների հետ տեղի կունե...
Աշխարհին պատուհասած համավարակով պայմանավորված՝ «Քվանտ» վարժարանում այս տարի խախտվեց տասնամյակների գեղեցիկ մի ավանդույթ․ ...
«Քվանտ» վարժարանի օլիմպիականները, ավանդույթը չխախտելով, սիրելի ուսուցիչներին, հարազատներին պարգևում են հերթական փայլուն ...
խնդրում ենք ծանոթանալ նոր կազմավորված դասարանների ցուցակին՝ ըստ հոսքերի։...
Սիրելի՛ քվանտականներ, Հիշեցնում ենք, որ շուտով մեկնարկում են «ՆԶՊ» առարկայի պարապմունքները......
«Քվանտ» վարժարանը սերտորեն համագործակցում է կրթական մի շարք հեղինակավոր կառույցների հետ ոչ միայն ՀՀ տարածքում, այլ նաև ն...
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի հերթական փուլը, որտեղ լարված և հետաքրքիր պայքարի արդյունքում հաղթողի կոչումը նվաճեց «Քվանտ» վարժարանը։
Վերջին տուրի պարտիաներից հետո ձևավորվեց մրցաշարային աղյուսակը․
«Քվանտ» վարժարանը առաջին հորիզոնականում է։
Հաղթող թիմի հաջողության հիմքում նաև անհատական կայուն ելույթներն էին։ Քվանտական պատանիներից մտքի խաղի հաղթանակի կերտողներն են Մանե Հակոբյանը (7-5) , Գևորգ Աղոյանը (5-2), Վահե Վարդանյանը (5-2), Ռոբերտ Կայծակյանը (4-4)։ «Քվանտ» վարժարանի թիմի ղեկավարն էր Ավետիք Աղամիրյանը։
Շենգավիթի փուլը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դպրոցական շախմատը Հայաստանում շարունակում է մնալ զարգացող և մրցունակ հարթակ, որտեղ ձևավորվում են ապագա ուժեղ շախմատիստները։
Ջերմորեն շնորհավորում ենք հաղթող քվանտականներին և նրանց ղեկավար Ավ. Աղամիրյանին ու մաղթում նորանոր նվաճումներ: Հ. Լ.