Հոկտեմբերի 5-ին աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, նշվում է Ուսուցչի տոնը......
Լրացավ 44-օրյա պատերազմի մեկ տարին: Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11-ին, ինչպես ՀՀ և Արցախի Հանրապետության տարբեր հաստատությու...
Հարգելի՛ քվանտական, տեղեկացնում ենք, որ 10-րդ, 11-րդ, 12-րդ և ՄԲ դասարանների մաթեմատիկայի օլիմպիական պարապմունքների առա...
«Քվանտ» վարժարանում ձևավորված գեղեցիկ ավանդույթներից մեկն էլ Անկախության օրը յուրահատուկ ձևով նշելն է։ Այս տարի ևս բացառ...
«Քվանտ» վարժարանում մեկնարկեց ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառումների շարքը......
«Քվանտ» վարժարանի բակը կրկին բազմամարդ էր․ առիթը տարեսկզբի տոնական միջոցառումն էր, որին ներկա էին վարժարանի տնօրենությու...
2021թ. սեպտեմբերի 1-ին հանրապետության բոլոր դպրոցներում, այդ թվում՝ «Քվանտ» վարժարանում տոնական տրամադրություն է թևածում...
Խոր ցավով և մեծ ափսոսանքով տեղեկացնում ենք, որ 63 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացավ «Քվանտ» վարժարանի ռուսաց լե...
Հաղթող քվանտականը երբեք չի բավարարվում արձանագրած հաջողություններով, մշտապես նվաճում է նորանոր բարձունքներ․․․...
Քվանտականները տարբեր առիթներով բազմիցս ապացուցել են, որ մրցունակ են ոչ միայն գիտությունների, այլ նաև արվեստի ասպարեզում։...
Ս․ թ․ ապրիլի 23-29-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսը դարձավ եվրոպական մաթեմատիկական մտքի կենտրոնը․ այստեղ կայացավ Եվրոպայի մաթեմատիկական առաջին օլիմպիադան՝ European Mathematical Olympiad-ը, որը համախմբել էր մայրցամաքի ուժեղագույն պատանի մաթեմատիկոսներին։ Մրցույթը կազմակերպվել էր որպես նոր միջազգային հարթակ՝ օլիմպիական բարձրակարգ պատրաստվածություն ունեցող սովորողների համար։
Հայաստանի թիմը, «Քառակուսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ, պատվով ներկայացավ հեղինակավոր այս մրցույթին՝ նվաճելով 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ։ Այս արդյունքը ոչ միայն մեր աշակերտների անհատական ջանքի և տաղանդի վկայությունն է, այլև Հայաստանի մաթեմատիկական դպրոցի կայուն առաջընթացի հերթական վկայությունը։
Առանձնահատուկ հպարտությամբ պետք է նշել, որ ՀՀ թիմի վեց մեդալակիրներից չորսը «Քվանտ» վարժարանի աշակերտներ են։ Վարժարանի 10-րդ դասարանի սաներ Տիգրան Հախեյանը, Հայկ Մանուկյանը, Արեն Գրիգորյանը և Արման Խաչատրյանը նվաճել են բրոնզե մեդալներ՝ իրենց անունը գրանցելով եվրոպական մաթեմատիկական առաջին օլիմպիադայի պատմության մեջ։
Այս նվաճումը հատկապես արժեքավոր է, քանի որ քվանտական մեդալակիրները դեռ 10-րդ դասարանի աշակերտներ են։ Նրանց հաջողությունը խոսում է ոչ միայն բացառիկ կարողությունների, այլև երկարատև, հետևողական և խորքային աշխատանքի մասին։ Օլիմպիական մաթեմատիկան պահանջում է ոչ միայն գիտելիք, այլև ստեղծագործական մտածողություն, համառություն, արագ կողմնորոշում և բարդ խնդիրների հանդեպ անվախ մոտեցում։
«Քվանտ» վարժարանի համար այս հաղթանակը հերթական անգամ հաստատում է այն սկզբունքը, որ կրթական ուժեղ միջավայրը, նվիրված ուսուցիչները և նպատակասլաց աշակերտները կարող են ստեղծել մեծ արդյունքներ։ Տիգրանի, Հայկի, Արենի և Արմանի հաջողությունը ոչ միայն անձնական հաղթանակ է, այլ նաև ոգեշնչող օրինակ իրենց հասակակիցների համար։
Շնորհավորում ենք Հայաստանի թիմին, բոլոր մեդալակիրներին, նրանց ուսուցիչներին, ծնողներին և աջակիցներին։ Հատուկ շնորհավորանքներ քվանտական պատանիներին, որոնք իրենց աշխատասիրությամբ և փայլուն արդյունքով բարձր են պահում թե՛ Հայաստանի, թե՛ հարազատ կրթօջախի անունը եվրոպական մաթեմատիկական կարևոր այդ մրցասպարեզում։
Հ. Լ.