IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM
RU EN
Մուտք login_arrow
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Նորություններ

Քվանտականների ստեղծած «Արհեստական քիթը» Հայաստանը կներկայացնի գիտության համաշխարհային փառատոնում
11.04.2021

Քվանտականների ստեղծած «Արհեստական քիթը» Հայաստանը կներկայացնի գիտության համաշխարհային փառատոնում

Այս գարունը քվանտականների համար մեկնարկեց ուրախ լուրով․ «Քվանտ» վարժարանի թիմը՝ ֆիզիկայի ամբիոնի բարձրակարգ մասնագետ Գրի...

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
07.04.2021

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

Սիրելի´ կանայք, մայրեր և քույրեր․․․ ...

Գալա համերգի մասնակիցներ
25.03.2021

Գալա համերգի մասնակիցներ

Հարգելի՛ քվանտականներ,  գալա համերգին մասնակցության հնարավորություն ստացած աշակերտների ցուցակը կարող եք նայել այստե...

Շնորհավորում ենք անգլերենի հանրապետական օլիմպիադայի հաղթողներին
22.03.2021

Շնորհավորում ենք անգլերենի հանրապետական օլիմպիադայի հաղթողներին

Շնորհավորում ենք․․․ Բարիկյան Աննա 10-2 դաս․ I Ավագյան Յուրի 9-4 դաս․ II Դավթյան Սամվել 12-ՄԲ դաս․ I Հովսեփյա...

Տարրական դասարանների գարնանային ստուգարքների ժամանակացույց
18.03.2021

Տարրական դասարանների գարնանային ստուգարքների ժամանակացույց

Հարգելի՛ քվանտականներ, տարրական դասարանների ստուգարքների ժամանակացույցը կաևող եք նայել այստեղ։...

 Հանրապետական օլիմպիադայի հաղթողները
15.03.2021

Հանրապետական օլիմպիադայի հաղթողները

Շնորհավորում ենք հանրապետական օլիմպիադայում պատմություն և ինֆորմատիկա առարկաներից մրցանակների արժանացած քվանտականներին։...

Հանրապետական օլիմպիադայի հաղթողները
09.03.2021

Հանրապետական օլիմպիադայի հաղթողները

Շնորհավորում ենք հանրապետական օլիմպիադայում ֆիզիկա, աստղագիտություն, կենսաբանություն, աշխարհագրություն և քիմիա առարկաներ...

Գարնանային ստուգարքների ժամանակացույց
05.03.2021

Գարնանային ստուգարքների ժամանակացույց

Հարգելի՛ քվանտականներ, գարնանային ստուգարքների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։...

22 ՀԱՂԹՈՂ ՄԵԿ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ․․․
27.02.2021

22 ՀԱՂԹՈՂ ՄԵԿ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ․․․

Դպրոցականների առարկայական օլիմպիադաների վերջին՝ հանրապետական փուլի մեկնարկը տրված է......

Ա․ Օսկանյանի անվան հուշամրցույթի արդյունքները
06.02.2021

Ա․ Օսկանյանի անվան հուշամրցույթի արդյունքները

Հարգելի՛ քվանտականներ, ներկայացված են Ա․ Օսկանյանի անվան հուշամրցույթի հայոց լեզու, գրականություն, ռուսաց լեզու, պատմութ...

« 1 … 41 42 43 … 49 »

ՔՎԱՆՏԱԿԱՆ ՉՈՐՍ ՊԱՏԱՆԻ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐ

01.05.2026
ՔՎԱՆՏԱԿԱՆ ՉՈՐՍ ՊԱՏԱՆԻ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐ

  Ս․ թ․ ապրիլի 23-29-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսը դարձավ եվրոպական մաթեմատիկական մտքի կենտրոնը․ այստեղ կայացավ Եվրոպայի մաթեմատիկական առաջին օլիմպիադան՝ European Mathematical Olympiad-ը, որը համախմբել էր մայրցամաքի ուժեղագույն պատանի մաթեմատիկոսներին։ Մրցույթը կազմակերպվել էր որպես նոր միջազգային հարթակ՝ օլիմպիական բարձրակարգ պատրաստվածություն ունեցող սովորողների համար։


  Հայաստանի թիմը, «Քառակուսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ, պատվով ներկայացավ հեղինակավոր այս մրցույթին՝ նվաճելով 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ։ Այս արդյունքը ոչ միայն մեր աշակերտների անհատական ջանքի և տաղանդի վկայությունն է, այլև Հայաստանի մաթեմատիկական դպրոցի կայուն առաջընթացի հերթական վկայությունը։


  Առանձնահատուկ հպարտությամբ պետք է նշել, որ ՀՀ թիմի վեց մեդալակիրներից չորսը «Քվանտ» վարժարանի աշակերտներ են։ Վարժարանի 10-րդ դասարանի սաներ Տիգրան Հախեյանը, Հայկ Մանուկյանը, Արեն Գրիգորյանը և Արման Խաչատրյանը նվաճել են բրոնզե մեդալներ՝ իրենց անունը գրանցելով եվրոպական մաթեմատիկական առաջին օլիմպիադայի պատմության մեջ։


  Այս նվաճումը հատկապես արժեքավոր է, քանի որ քվանտական մեդալակիրները դեռ 10-րդ դասարանի աշակերտներ են։ Նրանց հաջողությունը խոսում է ոչ միայն բացառիկ կարողությունների, այլև երկարատև, հետևողական և խորքային աշխատանքի մասին։ Օլիմպիական մաթեմատիկան պահանջում է ոչ միայն գիտելիք, այլև ստեղծագործական մտածողություն, համառություն, արագ կողմնորոշում և բարդ խնդիրների հանդեպ անվախ մոտեցում։


  «Քվանտ» վարժարանի համար այս հաղթանակը հերթական անգամ հաստատում է այն սկզբունքը, որ կրթական ուժեղ միջավայրը, նվիրված ուսուցիչները և նպատակասլաց աշակերտները կարող են ստեղծել մեծ արդյունքներ։ Տիգրանի, Հայկի, Արենի և Արմանի հաջողությունը ոչ միայն անձնական հաղթանակ է, այլ նաև ոգեշնչող օրինակ իրենց հասակակիցների համար։


 Շնորհավորում ենք Հայաստանի թիմին, բոլոր մեդալակիրներին, նրանց ուսուցիչներին, ծնողներին և աջակիցներին։ Հատուկ շնորհավորանքներ քվանտական պատանիներին, որոնք իրենց աշխատասիրությամբ և փայլուն արդյունքով բարձր են պահում թե՛ Հայաստանի, թե՛ հարազատ կրթօջախի անունը եվրոպական մաթեմատիկական կարևոր այդ մրցասպարեզում։


                       Հ. Լ.

footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 «Քվանտ» վարժարան