«Քվանտ» վարժարանի ուսուցիչները ոչ մի րոպե պարապ չեն մնում, նույնիսկ արձակուրդի ժամանակահատվածն արդյունավետ են օգտագործ...
Ցանկանում ենք ուրախությամբ արձանագրել, որ քվանտականները փայլուն ներկայանում են ոչ միայն գիտակրթական ոլորտում, այլ նաև...
Մեր ժողովրդի պատմությանը քաջածանոթ լինելը, հաղթական էջերով հպարտանալը և պարտություններից դաս քաղելը կարևոր ու պատասխանատ...
Յուրաքանչյուր հայի սրբազան պարտքն է լինել հայկական ձեռագրերի ամենամեծ պահոցում՝ Մատենադարանում... ...
Օրեր առաջ «Քվանտ» վարժարանի 8-3 դասարանի աշակերտները դասղեկ Գոհար Սագսյանի նախաձեռնությամբ այցելեցին «հայկական սիլիկոնյա...
«Քվանտ» վարժարանի տարբեր դասարանների սովորողների ուսումնակրթական դաստիարակության անբաժանելի մասն են կազմում այցելություն...
«Քվանտ» վարժարանում, ինչպես հանրապետության հանրակրթական մի շարք այլ հաստատություններում կազմակերպվեց ու հաջողությամբ իրա...
Անհատի ձևավորման գործում «Քվանտ» վարժարանի ուսուցիչները մշտապես կարևորել են գրքի և գրականության դերը: Այդ ուղղությամբ պա...
Հայ ժողովրդական երգի մաքրամաքուր հնչյուններն են կերտել իսկական հայի ու ազնիվ անհատի կերպարը։ Հենց այդ մտայնությամբ առաջն...
«Քվանտ» վարժարանում մեծապես կարևորվում է արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներին և նրանց ստեղծագործություններին ծանոթ...
Ս․ թ․ ապրիլի 23-29-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսը դարձավ եվրոպական մաթեմատիկական մտքի կենտրոնը․ այստեղ կայացավ Եվրոպայի մաթեմատիկական առաջին օլիմպիադան՝ European Mathematical Olympiad-ը, որը համախմբել էր մայրցամաքի ուժեղագույն պատանի մաթեմատիկոսներին։ Մրցույթը կազմակերպվել էր որպես նոր միջազգային հարթակ՝ օլիմպիական բարձրակարգ պատրաստվածություն ունեցող սովորողների համար։
Հայաստանի թիմը, «Քառակուսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ, պատվով ներկայացավ հեղինակավոր այս մրցույթին՝ նվաճելով 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ։ Այս արդյունքը ոչ միայն մեր աշակերտների անհատական ջանքի և տաղանդի վկայությունն է, այլև Հայաստանի մաթեմատիկական դպրոցի կայուն առաջընթացի հերթական վկայությունը։
Առանձնահատուկ հպարտությամբ պետք է նշել, որ ՀՀ թիմի վեց մեդալակիրներից չորսը «Քվանտ» վարժարանի աշակերտներ են։ Վարժարանի 10-րդ դասարանի սաներ Տիգրան Հախեյանը, Հայկ Մանուկյանը, Արեն Գրիգորյանը և Արման Խաչատրյանը նվաճել են բրոնզե մեդալներ՝ իրենց անունը գրանցելով եվրոպական մաթեմատիկական առաջին օլիմպիադայի պատմության մեջ։
Այս նվաճումը հատկապես արժեքավոր է, քանի որ քվանտական մեդալակիրները դեռ 10-րդ դասարանի աշակերտներ են։ Նրանց հաջողությունը խոսում է ոչ միայն բացառիկ կարողությունների, այլև երկարատև, հետևողական և խորքային աշխատանքի մասին։ Օլիմպիական մաթեմատիկան պահանջում է ոչ միայն գիտելիք, այլև ստեղծագործական մտածողություն, համառություն, արագ կողմնորոշում և բարդ խնդիրների հանդեպ անվախ մոտեցում։
«Քվանտ» վարժարանի համար այս հաղթանակը հերթական անգամ հաստատում է այն սկզբունքը, որ կրթական ուժեղ միջավայրը, նվիրված ուսուցիչները և նպատակասլաց աշակերտները կարող են ստեղծել մեծ արդյունքներ։ Տիգրանի, Հայկի, Արենի և Արմանի հաջողությունը ոչ միայն անձնական հաղթանակ է, այլ նաև ոգեշնչող օրինակ իրենց հասակակիցների համար։
Շնորհավորում ենք Հայաստանի թիմին, բոլոր մեդալակիրներին, նրանց ուսուցիչներին, ծնողներին և աջակիցներին։ Հատուկ շնորհավորանքներ քվանտական պատանիներին, որոնք իրենց աշխատասիրությամբ և փայլուն արդյունքով բարձր են պահում թե՛ Հայաստանի, թե՛ հարազատ կրթօջախի անունը եվրոպական մաթեմատիկական կարևոր այդ մրցասպարեզում։
Հ. Լ.