IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM
RU EN
Մուտք login_arrow
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Նորություններ

ԹԵԺ ԱՄՌԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ (ՄԱՍ 1)
30.08.2024

ԹԵԺ ԱՄՌԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ (ՄԱՍ 1)

Հայտարարություն
30.08.2024

Հայտարարություն

ՆԶՊ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
26.08.2024

ՆԶՊ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀՒՆ ՊԱՏՎՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ
18.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀՒՆ ՊԱՏՎՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ

ՓԱՅԼՈՒՆ ԱՐԴՅՈՒՆՔ ԱՐՁԱՆԱԳՐԵԼԸ ԱՐԴԵՆ ԳԵՂԵՑԻԿ ԱՎԱՆԴՈՒՅԹ Է...
13.07.2024

ՓԱՅԼՈՒՆ ԱՐԴՅՈՒՆՔ ԱՐՁԱՆԱԳՐԵԼԸ ԱՐԴԵՆ ԳԵՂԵՑԻԿ ԱՎԱՆԴՈՒՅԹ Է...

ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԱՐՏԻՍՏԻԶՄԻ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ
08.07.2024

ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԱՐՏԻՍՏԻԶՄԻ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

ԲԱՑԱՌԻԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ ՀՅՈՒՐԻ ՀԵՏ
08.07.2024

ԲԱՑԱՌԻԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ ՀՅՈՒՐԻ ՀԵՏ

ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՅԼ ՁԵՎԱՉԱՓՈՎ․․․
07.07.2024

ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՅԼ ՁԵՎԱՉԱՓՈՎ․․․

ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄՐՑՈԻՆԱԿ ՄԱՍՆԱԳԵՏ ԴԱՐՁԱԾ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ՀԱՐԱԶԱՏ ԿՐԹՕՋԱԽՈՒՄ Է․․․
01.07.2024

ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄՐՑՈԻՆԱԿ ՄԱՍՆԱԳԵՏ ԴԱՐՁԱԾ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ՀԱՐԱԶԱՏ ԿՐԹՕՋԱԽՈՒՄ Է․․․

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՀԵՐՈՍ ՀԱՅՈՐԴՈՒՆ․․․
30.06.2024

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՀԵՐՈՍ ՀԱՅՈՐԴՈՒՆ․․․

« 1 … 11 12 13 … 48 »

Կրտսեր քվանտականները՝ ավագների հաղթական ուղու արժանի շարունակողներ...

05.05.2026
Կրտսեր քվանտականները՝ ավագների հաղթական ուղու արժանի շարունակողներ...

  Քվանտական պատանիների` միջազգային մրցասպարեզում արձանագրված հաղթանակները վաղուց դարձել են կրթական որակի, հետևողական աշխատանքի և մեծ ձգտումների խոսուն վկայություն։ Տարիներ շարունակ վարժարանի բարձր դասարանցիները պատվով ներկայացրել են հարազատ կրթօջախն ու Հայաստանը հեղինակավոր տարբեր օլիմպիադաներում՝ արձանագրելով տպավորիչ արդյունքներ և հաստատելով քվանտականի անունը միջազգային կրթական հարթակներում։

  Սակայն վերջին հաջողությունները ցույց են տալիս, որ այդ հաղթական ուղին այսօր վստահորեն շարունակում են նաև կրտսեր քվանտականները։ Դրա վառ ապացույցներից է «Քվանտ» վարժարանի 7-1 դասարանի աշակերտ Դավիթ Սարգսյանի փայլուն ելույթը Ֆրանկֆուրտում կայացած գերմանական օլիմպիադայի եզրափակիչ փուլում German Math Olympiad  և Main Team Organization։

Դավիթը, մրցելով ավելի քան 35 երկրների շուրջ 30,000 աշակերտների հետ, ընդգրկվել է լավագույնների շարքը` նվաճելով ոսկե ու արծաթե մեդալներ։ Սա բացառիկ արդյունք է ոչ միայն իր տարիքային խմբի համար, այլև այն իմաստով, որ ևս մեկ անգամ փաստում է՝ «Քվանտ» վարժարանում բարձր արդյունքների մշակույթը ձևավորվում է դեռ կրտսեր դասարաններից։

Այս հաղթանակը խոսում է այն մասին, որ կրտսեր քվանտականը արդեն այսօր պատրաստ է արժանապատվորեն կանգնելու միջազգային հարթակներում, մրցելու ուժեղագույնների հետ և շարունակելու այն ճանապարհը, որը տարիներ շարունակ կերտել են ավագ քվանտականները։ Նրանք ոչ միայն հետևում են բարձր դասարանցիների օրինակին, այլև իրենց սեփական հաղթանակներով ապացուցում են, որ նրանց չեն զիջում աշխատասիրությամբ, մտքի ճկունությամբ և հաղթելու կամքով։

   Դավիթ Սարգսյանի հաջողությունը «Քվանտ» վարժարանի հերթական կարևոր ձեռքբերումներից է։ Այն ընդգծում է, որ այստեղ տարիքային յուրաքանչյուր խմբում խրախուսվում են գիտելիքի հանդեպ սերը, ստեղծագործ մտածողությունը, համառ աշխատանքը և միջազգային չափանիշներով մրցելու պատրաստակամությունը։

Ջերմորեն շնորհավորում ենք Դավիթ Սարգսյանին, նրա ուսուցիչներին և ընտանիքին այս նշանակալի նվաճման առթիվ։ Թող այս հաղթանակը դառնա նոր հաջողությունների սկիզբ և ոգեշնչի բոլոր քվանտականներին՝ անկախ տարիքից` հավատալու սեփական ուժերին, աշխատելու հետևողականորեն և բարձր պահելու սիրելի կրթօջախի ու Հայաստանի անունը միջազգային ասպարեզում։                                   



Հ.Լ.

footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 «Քվանտ» վարժարան