ՌԴ Սկոլկովոյի գիտության և տեխնիկայի ինստիտուտի՝ հայկական արմատներով պրոֆեսոր Արտեմ Օհանովը և Հռոմի ֆունդամենտալ ֆիզիկայի...
Երևան քաղաքի հարավարևմտյան հատվածում գտնվող «Շենգավիթ» հնավայրը իր պատմագիտական արժեքով մշտապես եղել է ոչ միայն պատմաբան...
«Քվանտ» վարժարանի գործունեության անկյունաքարերից մեկը հիմնադրումից ի վեր միջազգային կրթական կառույցների հետ համագործակցո...
Յուրաքանչյուր հայի սրբազան պարտքն է լինել հայկական ձեռագրերի ամենամեծ պահոցում՝ Մատենադարանում......
«Քվանտ» վարժարանի ուսուցիչները, դասղեկները քաջ գիտակցում են, որ անհատի ձևավորման գործում շատ կարևոր դեր ունի արվեստը......
«Քվանտ» վարժարանի ուսումնադաստիարակչական գործընթացի անբաժանելի մասն են կազմում տարբեր էքսկուրսիաները, ճանաչողական այցերը...
«Շենգավիթ» հնավայրը գտնվում է Երևան քաղաքի հարավարևմտյան հատվածում՝ Երևանյան լճի արևելյան հրվանդանին, և իր պատմագիտական ...
Օրերս Ս․ Փարաջանովի թանգարանի (parajanovmuseum.am) հյուրընկալ տանիքի տակ հավաքվել էին «Քվանտ» վարժարանի 5-1 դասարանի աշա...
«Քվանտ» վարժարանում հիմնադրման օրվանից մեծապես կարևորում են համագործակցությունը անվանի գիտնականների հետ և պարբերաբար կազ...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք տարրական դպրոցի ստուգարքների ժամանակացույցը։...
Քվանտական պատանիների` միջազգային մրցասպարեզում արձանագրված հաղթանակները վաղուց դարձել են կրթական որակի, հետևողական աշխատանքի և մեծ ձգտումների խոսուն վկայություն։ Տարիներ շարունակ վարժարանի բարձր դասարանցիները պատվով ներկայացրել են հարազատ կրթօջախն ու Հայաստանը հեղինակավոր տարբեր օլիմպիադաներում՝ արձանագրելով տպավորիչ արդյունքներ և հաստատելով քվանտականի անունը միջազգային կրթական հարթակներում։
Սակայն վերջին հաջողությունները ցույց են տալիս, որ այդ հաղթական ուղին այսօր վստահորեն շարունակում են նաև կրտսեր քվանտականները։ Դրա վառ ապացույցներից է «Քվանտ» վարժարանի 7-1 դասարանի աշակերտ Դավիթ Սարգսյանի փայլուն ելույթը Ֆրանկֆուրտում կայացած գերմանական օլիմպիադայի եզրափակիչ փուլում German Math Olympiad և Main Team Organization։
Դավիթը, մրցելով ավելի քան 35 երկրների շուրջ 30,000 աշակերտների հետ, ընդգրկվել է լավագույնների շարքը` նվաճելով ոսկե ու արծաթե մեդալներ։ Սա բացառիկ արդյունք է ոչ միայն իր տարիքային խմբի համար, այլև այն իմաստով, որ ևս մեկ անգամ փաստում է՝ «Քվանտ» վարժարանում բարձր արդյունքների մշակույթը ձևավորվում է դեռ կրտսեր դասարաններից։
Այս հաղթանակը խոսում է այն մասին, որ կրտսեր քվանտականը արդեն այսօր պատրաստ է արժանապատվորեն կանգնելու միջազգային հարթակներում, մրցելու ուժեղագույնների հետ և շարունակելու այն ճանապարհը, որը տարիներ շարունակ կերտել են ավագ քվանտականները։ Նրանք ոչ միայն հետևում են բարձր դասարանցիների օրինակին, այլև իրենց սեփական հաղթանակներով ապացուցում են, որ նրանց չեն զիջում աշխատասիրությամբ, մտքի ճկունությամբ և հաղթելու կամքով։
Դավիթ Սարգսյանի հաջողությունը «Քվանտ» վարժարանի հերթական կարևոր ձեռքբերումներից է։ Այն ընդգծում է, որ այստեղ տարիքային յուրաքանչյուր խմբում խրախուսվում են գիտելիքի հանդեպ սերը, ստեղծագործ մտածողությունը, համառ աշխատանքը և միջազգային չափանիշներով մրցելու պատրաստակամությունը։
Ջերմորեն շնորհավորում ենք Դավիթ Սարգսյանին, նրա ուսուցիչներին և ընտանիքին այս նշանակալի նվաճման առթիվ։ Թող այս հաղթանակը դառնա նոր հաջողությունների սկիզբ և ոգեշնչի բոլոր քվանտականներին՝ անկախ տարիքից` հավատալու սեփական ուժերին, աշխատելու հետևողականորեն և բարձր պահելու սիրելի կրթօջախի ու Հայաստանի անունը միջազգային ասպարեզում։
Հ.Լ.