«Քվանտ» վարժարանի պատմության ամբիոնի վարիչ պ․գ․թ․ Միքայել Մալխասյանի նախաձեռնությամբ կազմակերպվող դասախոսությունների շար...
ԵՊՀ-«Քվանտ» վարժարան արդյունավետ համագործակցության ևս մեկ վկայություն արդեն իրողություն է......
«Քվանտ» վարժարանում մեծապես կարևորում են ուսուցչական կազմի պարբերական վերապատրաստումները, համագործակցությունը կրթական-գի...
Հարգելի՛ քվանտականներ, ձեզ ենք ներկայացնում ավագ դպրոցի անգլերենի, պատմության, հայոց լեզվի, աշխարհագրության,...
Հարգելի՛ քվանտականներ, ավագ դպրոցի ամառային քննությունների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։ ...
«Ինֆորմատիկա» առարկայից քվանտականների նվաճումները ակնհայտ են ոչ միայն մեր հանրապետությունում, այլ նաև միջազգային ասպարեզ...
Ազգի լինելության, ազգային դիմագծի պահպանման հարցում մեծապես կարևորվում է ազգային արժեհամակարգը, իսկ վերջինիս կարևորագույ...
«Քվանտ» վարժարանում լավագույն ավանդույթները շարունակվում են։ Տարիներ շարունակ վարժարանը առաջատար դիրք է գրավել տարբեր առ...
Հարգելի՛ քվանտականներ, ձեզ ենք ներկայացնում հայոց լեզվի, անգլերենի, ինֆորմատիկայի, մաթեմատիկայի, պատմության, ֆիզիկայի ...
Հարգելի՛ քվանտականներ, տարրական դպրոցի ամառային քննությունների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։ ...
Քվանտական պատանիների` միջազգային մրցասպարեզում արձանագրված հաղթանակները վաղուց դարձել են կրթական որակի, հետևողական աշխատանքի և մեծ ձգտումների խոսուն վկայություն։ Տարիներ շարունակ վարժարանի բարձր դասարանցիները պատվով ներկայացրել են հարազատ կրթօջախն ու Հայաստանը հեղինակավոր տարբեր օլիմպիադաներում՝ արձանագրելով տպավորիչ արդյունքներ և հաստատելով քվանտականի անունը միջազգային կրթական հարթակներում։
Սակայն վերջին հաջողությունները ցույց են տալիս, որ այդ հաղթական ուղին այսօր վստահորեն շարունակում են նաև կրտսեր քվանտականները։ Դրա վառ ապացույցներից է «Քվանտ» վարժարանի 7-1 դասարանի աշակերտ Դավիթ Սարգսյանի փայլուն ելույթը Ֆրանկֆուրտում կայացած գերմանական օլիմպիադայի եզրափակիչ փուլում German Math Olympiad և Main Team Organization։
Դավիթը, մրցելով ավելի քան 35 երկրների շուրջ 30,000 աշակերտների հետ, ընդգրկվել է լավագույնների շարքը` նվաճելով ոսկե ու արծաթե մեդալներ։ Սա բացառիկ արդյունք է ոչ միայն իր տարիքային խմբի համար, այլև այն իմաստով, որ ևս մեկ անգամ փաստում է՝ «Քվանտ» վարժարանում բարձր արդյունքների մշակույթը ձևավորվում է դեռ կրտսեր դասարաններից։
Այս հաղթանակը խոսում է այն մասին, որ կրտսեր քվանտականը արդեն այսօր պատրաստ է արժանապատվորեն կանգնելու միջազգային հարթակներում, մրցելու ուժեղագույնների հետ և շարունակելու այն ճանապարհը, որը տարիներ շարունակ կերտել են ավագ քվանտականները։ Նրանք ոչ միայն հետևում են բարձր դասարանցիների օրինակին, այլև իրենց սեփական հաղթանակներով ապացուցում են, որ նրանց չեն զիջում աշխատասիրությամբ, մտքի ճկունությամբ և հաղթելու կամքով։
Դավիթ Սարգսյանի հաջողությունը «Քվանտ» վարժարանի հերթական կարևոր ձեռքբերումներից է։ Այն ընդգծում է, որ այստեղ տարիքային յուրաքանչյուր խմբում խրախուսվում են գիտելիքի հանդեպ սերը, ստեղծագործ մտածողությունը, համառ աշխատանքը և միջազգային չափանիշներով մրցելու պատրաստակամությունը։
Ջերմորեն շնորհավորում ենք Դավիթ Սարգսյանին, նրա ուսուցիչներին և ընտանիքին այս նշանակալի նվաճման առթիվ։ Թող այս հաղթանակը դառնա նոր հաջողությունների սկիզբ և ոգեշնչի բոլոր քվանտականներին՝ անկախ տարիքից` հավատալու սեփական ուժերին, աշխատելու հետևողականորեն և բարձր պահելու սիրելի կրթօջախի ու Հայաստանի անունը միջազգային ասպարեզում։
Հ.Լ.