«Մաչանենց տուն» թանգարանային գոտին արդեն դարձել է քվանտականների սիրելի վայրերից մեկը......
Կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման հարցում չափազանց կարևորվում են բազմաբնույթ էքսկուրսիաները։ Հենց այդ նպատակո...
Ս/թ հոկտեմբերի 29-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Քեզ համար...
Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի Բալենիների փողոցի գողտրիկ անկյունում է գտնվում Մաչանենց տունը, որտեղ հյուրընկալվեց...
Նոյեմբերի 11-ին «Քվանտ» վարժարանի 7-4 դասարանի աշակերտները դասղեկ Կ․Դեղոյանի հետ այցելեցին «Տոնացույց» մշակութային կենտր...
«Քվանտ» վարժարանի ուսումնադաստիարակչական գործընթացի անքակտելի մասն են կազմում տարբեր էքսկուրսիաները, որոնք չափազանց կարև...
«Քվանտ» վարժարանում ուսումնառության հենց առաջին տարիներից մեծապես կարևորվում է մշակութային արժեքներին ու ազգային մեծությ...
«Շենգավիթ» հնավայրը գտնվում է Երևան քաղաքի հարավարևմտյան հատվածում՝ Երևանյան լճի արևելյան հրվանդանին, և իր պատմագիտական ...
Տեսական նյութի ամրապնդումը էլ ավելի արդյունավետ է իրականանում, երբ դասը կազմակերպվում և անցկացվում է դասարանից դուրս՝ հե...
Առաջին էքսկուրսիան հինգերորդ դասարանում․․․ Ամենայն հավանականությամբ այն դեռ երկար կհիշեն ու կքննարկեն «Քվանտ» վարժարան...
Քվանտական պատանիների` միջազգային մրցասպարեզում արձանագրված հաղթանակները վաղուց դարձել են կրթական որակի, հետևողական աշխատանքի և մեծ ձգտումների խոսուն վկայություն։ Տարիներ շարունակ վարժարանի բարձր դասարանցիները պատվով ներկայացրել են հարազատ կրթօջախն ու Հայաստանը հեղինակավոր տարբեր օլիմպիադաներում՝ արձանագրելով տպավորիչ արդյունքներ և հաստատելով քվանտականի անունը միջազգային կրթական հարթակներում։
Սակայն վերջին հաջողությունները ցույց են տալիս, որ այդ հաղթական ուղին այսօր վստահորեն շարունակում են նաև կրտսեր քվանտականները։ Դրա վառ ապացույցներից է «Քվանտ» վարժարանի 7-1 դասարանի աշակերտ Դավիթ Սարգսյանի փայլուն ելույթը Ֆրանկֆուրտում կայացած գերմանական օլիմպիադայի եզրափակիչ փուլում German Math Olympiad և Main Team Organization։
Դավիթը, մրցելով ավելի քան 35 երկրների շուրջ 30,000 աշակերտների հետ, ընդգրկվել է լավագույնների շարքը` նվաճելով ոսկե ու արծաթե մեդալներ։ Սա բացառիկ արդյունք է ոչ միայն իր տարիքային խմբի համար, այլև այն իմաստով, որ ևս մեկ անգամ փաստում է՝ «Քվանտ» վարժարանում բարձր արդյունքների մշակույթը ձևավորվում է դեռ կրտսեր դասարաններից։
Այս հաղթանակը խոսում է այն մասին, որ կրտսեր քվանտականը արդեն այսօր պատրաստ է արժանապատվորեն կանգնելու միջազգային հարթակներում, մրցելու ուժեղագույնների հետ և շարունակելու այն ճանապարհը, որը տարիներ շարունակ կերտել են ավագ քվանտականները։ Նրանք ոչ միայն հետևում են բարձր դասարանցիների օրինակին, այլև իրենց սեփական հաղթանակներով ապացուցում են, որ նրանց չեն զիջում աշխատասիրությամբ, մտքի ճկունությամբ և հաղթելու կամքով։
Դավիթ Սարգսյանի հաջողությունը «Քվանտ» վարժարանի հերթական կարևոր ձեռքբերումներից է։ Այն ընդգծում է, որ այստեղ տարիքային յուրաքանչյուր խմբում խրախուսվում են գիտելիքի հանդեպ սերը, ստեղծագործ մտածողությունը, համառ աշխատանքը և միջազգային չափանիշներով մրցելու պատրաստակամությունը։
Ջերմորեն շնորհավորում ենք Դավիթ Սարգսյանին, նրա ուսուցիչներին և ընտանիքին այս նշանակալի նվաճման առթիվ։ Թող այս հաղթանակը դառնա նոր հաջողությունների սկիզբ և ոգեշնչի բոլոր քվանտականներին՝ անկախ տարիքից` հավատալու սեփական ուժերին, աշխատելու հետևողականորեն և բարձր պահելու սիրելի կրթօջախի ու Հայաստանի անունը միջազգային ասպարեզում։
Հ.Լ.