«Օժտված երեխաներ Քվանտ -2026» մրցույթի հարգելի´ մասնակիցներ,
Ներկայացնում ենք մրցույթի 2-րդ՝ բանավոր փուլի արդյունքները և շնորհավորում հաղթող ճանաչված (խրախուսանքի ներկայացված) բոլոր մասնակիցներին:
«Օժտված երեխաներ Քվանտ -2026» մրցույթի արդյունքներով այս տարի խրախուսանքի են արժանացել հանրապետության 5-ից 9-րդ դասարաններում սովորող թվով 48 աշակերտ։
Խրախուսանքի ներկայացված մասնակիցներին ս/թ մայիսի 15-ին՝ ժամը 16:30-ին, վարժարանի 403 լսարանում կհանձնվեն վկայականներ:
Խրախուսանքի չներկայացված, բայց բարձր արդյունքներ ցուցաբերած մասնակիցներին տրվում է հեռավար օիմպիական դպրոցում ուսման վարձի զեղչով սովորելու հնարավորություն։
Հեռավար օլիմպիական դպրոցի ուսման վարձի զեղչի հնարավորություն ստացած մասնակիցներին խնդրում ենք իրենց հետագա մասնակցությունը հաստատել՝ գրանցվելով հետևյալ հղմամբ՝
https://forms.gle/aadPjmqfGvLFf3hr7
Ս/թ մայիսի 18-ին հեռավար հարթակում կհրավիրվի ծնողական ժողով, որի ընթացքում Դուք կստանաք ձեզ հուզող հարցերի պատասխանները: