Սիրելի՛ քվանտականներ, COP 17 համաժողովի անցկացման հետ կապված՝ մեր աշխատանքային պլանում կատարվելու են հետևյալ փոփոխությունները․
1․ Աշնանային արձակուրդը բոլոր դասարաններում կտրամադրվի 19.10.2026-ից մինչև 31.10.2026։
I կիսամյակի դասացուցակային դասերը բոլոր դասարաններում կավարտվեն դեկտեմբերի 29-ին։
II կիսամյակի դասացուցակային դասերը տարրական դպրոցում կսկսվեն հունվարի 22-ից, իսկ միջին և ավագ դպրոցում՝ հունվարի 25-ից։
2․ ՆԶՊ առարկայի պարապմունքները նախատեսվում են անցկացնել հունվարի վերջին՝ դասացուցակային դասերից հետո։
3․ Աշնանային ստուգարքները նախատեսվում են անցկացնել հոկտեմբերի 12-17 ընկած ժամանակահատվածում (առավելագույնը 3 առարկա)։
07.09.2026 թ. Հարգանքով՝ տնօրենություն