IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN toggle language
AM RU ru_flag
Login login_arrow
International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Careers at the School Library
Forgot
About Events ANNOUNCEMENTS: 2015
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

08.09.2022

«Քվանտ» վարժարան է այցելել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա․ Հարությունյանը։ Հանդիպման մեկնարկը տրվեց տարրական դպրոցի մի քանի դասարաններում, որտեղ կրթության ոլորտի պատասխանատուին  ցույց տրվեց, թե ինչպես կարելի է ոչ մեծ ծախսերով կահավորել գործնականում ժամանակակից բոլոր պահանջները բավարարող դասասենյակը։ Ապա նախարարը եղավ վարժարանի ֆիզիկայի, ռոբոտաշինության ու քիմիայի լաբորատորիաներում, ծանոթացավ ինքնաշեն լաբորատոր աշխատանքներին, որոնք ցանկության դեպքում հեշտությամբ կարելի է իրականացնել հանրակրթական ցանկացած դպրոցում։ Ներկայացվեցին նաև լաբորատոր աշխատանքներ, որոնք հանրակրթական դպրոցներում հնարավոր է իրականացնել, սակայն անհրաժեշտ են ֆինանսական զգալի ներդրումներ։
Վարժարանի տնօրեն Ռ․ Վարդանյանը, համեմատելով ՀՀ հանրակրթական դպրոցներում լաբորատոր աշխատանքների իրականացման մեթոդաբանությունը ՄԲ մեթոդաբանության հետ, արձանագրեց առավելություններն ու թերությունները և ներկայացրերց այն հիմքերը, ինչի համար IB համակարգում սովորողը ջանք չի խնայում կատարելու լաբորատոր բոլոր առաջադրանքները։ Նա քննարկեց նաև հետազոտական աշխատանքների կազմակերպման՝ «Քվանտ» վարժարանում ստեղծված, մշակված մեթոդաբանությունը հանրակրթական դպրոցում ներդնելու հնարավորության հարցը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարը եղավ նաև վարժարանի ինֆորմատիկայի լաբորատորիայում, ծանոթացավ տարրական դպրոցում «Տեղեկագիտություն» առարկայի ծրագրերին և իրականացման արդյունքներին։ Նշվեց, որ «Տեղեկագիտություն» առարկայի միջոցով տարրական դպրոցում աշակերտները ոչ միայն նախնական գիտելիքներ են ստանում և ծանոթանում առարկայի հիմնարար հասկացություններին, այլև կատարում են ծրագրավորման գործնական աշխատանքներ առաջին հայալեզու՝ «Լոգո միկրոաշխարհներ» միջավայրում, ինչը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՏՀՏ-ն ՀՀ զարգացման գերակա ուղղություններից է։ Խոսվեց նաև հանրակրթական դպրոցներում «Ինֆորմատիկա» առարկայի ուսուցման խնդիրների մասին։
Վարժարանի միջանցքում Ա․ Հարությունյանին  մոտեցան թումանյանական հերոսներ, որոնք նախարարին հանձնեցին Գիրք նվիրելու օրվան նվիրված բարեգործական ամենամյա միջոցառման հրավիրատոմսը։ Նախարարը սիրով ընդունեց հրավերը և ներկա գտնվեց նաև այդ միջոցառմանը՝ մեկ գրքի գնումով ինքն էլ նպաստելով չափազանց կարևոր այդ միջոցառման արդյունավետ կազմակերպմանը։
Ուզում ենք հավատալ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա․ Հարությունյանի և «Քվանտ» վարժարանի բարեկամությունը տևական կլինի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարժարանը մշտապես պատրաստակամություն է հայտնել և հիմա էլ հայտնում է իր՝ տասնամյակների ընթացքում ձեռք բերած փորձին հաղորդակից դարձնելու նաև ՀՀ հանրակրթական այլ դպրոցների։


footer_logo
PRIVACY POLICY

© 2026 Kvant School