IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Լիցենզիաներ և արտոնություններ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Լիցենզիաներ և արտոնություններ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Հայտարարություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Հայտարարություններ

Որոնում ենք տաղանդներ 2026
18.02.2026

Որոնում ենք տաղանդներ 2026

 «ՀԱՅԱԳԻՏԱԿ» ՄՐՑՈՒՅԹ – 2026
18.02.2026

«ՀԱՅԱԳԻՏԱԿ» ՄՐՑՈՒՅԹ – 2026

Ծնողական ժողովներ
18.02.2026

Ծնողական ժողովներ

Վերաքննություններ
31.01.2026

Վերաքննություններ

Սիրելի՛ աշակերտներ, վերաքննությունները կանցկացվեն ըստ ստորև ներկայացրած ժամանակացույցի։ Վերաքննությունների...

Հայտարարություն
20.01.2026

Հայտարարություն

Ձմեռային քննությունների խորհրդատվությունները
27.12.2025

Ձմեռային քննությունների խորհրդատվությունները

...

1-ին կիսամյակի ամփոփում
24.12.2025

1-ին կիսամյակի ամփոփում

Ձմեռային քննությունների ժամանակացույց
23.12.2025

Ձմեռային քննությունների ժամանակացույց

Բրեյն Ռինգ
08.11.2025

Բրեյն Ռինգ

Ստուգարքների վերահանձնման օրերը
06.11.2025

Ստուգարքների վերահանձնման օրերը

1 2 … 47 »

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը «Քվանտ» վարժարանում է

19.02.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը «Քվանտ» վարժարանում է
«Քվանտ» վարժարան է այցելել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա․ Հարությունյանը։ Հանդիպման մեկնարկը տրվեց տարրական դպրոցի մի քանի դասարաններում, որտեղ կրթության ոլորտի պատասխանատուին ցույց տրվեց, թե ինչպես կարելի է ոչ մեծ ծախսերով կահավորել գործնականում ժամանակակից բոլոր պահանջները բավարարող դասասենյակը։ Ապա նախարարը եղավ վարժարանի ֆիզիկայի, ռոբոտաշինության ու քիմիայի լաբորատորիաներում, ծանոթացավ ինքնաշեն լաբորատոր աշխատանքներին, որոնք ցանկության դեպքում հեշտությամբ կարելի է իրականացնել հանրակրթական ցանկացած դպրոցում։ Ներկայացվեցին նաև լաբորատոր աշխատանքներ, որոնք հանրակրթական դպրոցներում հնարավոր է իրականացնել, սակայն անհրաժեշտ են ֆինանսական զգալի ներդրումներ։ Վարժարանի տնօրեն Ռ․ Վարդանյանը, համեմատելով ՀՀ հանրակրթական դպրոցներում լաբորատոր աշխատանքների իրականացման մեթոդաբանությունը ՄԲ մեթոդաբանության հետ, արձանագրեց առավելություններն ու թերությունները և ներկայացրերց այն հիմքերը, ինչի համար IB համակարգում սովորողը ջանք չի խնայում կատարելու լաբորատոր բոլոր առաջադրանքները։ Նա քննարկեց նաև հետազոտական աշխատանքների կազմակերպման՝ «Քվանտ» վարժարանում ստեղծված, մշակված մեթոդաբանությունը հանրակրթական դպրոցում ներդնելու հնարավորության հարցը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարը եղավ նաև վարժարանի ինֆորմատիկայի լաբորատորիայում, ծանոթացավ տարրական դպրոցում «Տեղեկագիտություն» առարկայի ծրագրերին և իրականացման արդյունքներին։ Նշվեց, որ «Տեղեկագիտություն» առարկայի միջոցով տարրական դպրոցում աշակերտները ոչ միայն նախնական գիտելիքներ են ստանում և ծանոթանում առարկայի հիմնարար հասկացություններին, այլև կատարում են ծրագրավորման գործնական աշխատանքներ առաջին հայալեզու՝ «Լոգո միկրոաշխարհներ» միջավայրում, ինչը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՏՀՏ-ն ՀՀ զարգացման գերակա ուղղություններից է։ Խոսվեց նաև հանրակրթական դպրոցներում «Ինֆորմատիկա» առարկայի ուսուցման խնդիրների մասին։ Վարժարանի միջանցքում Ա․ Հարությունյանին մոտեցան թումանյանական հերոսներ, որոնք նախարարին հանձնեցին Գիրք նվիրելու օրվան նվիրված բարեգործական ամենամյա միջոցառման հրավիրատոմսը։ Նախարարը սիրով ընդունեց հրավերը և ներկա գտնվեց նաև այդ միջոցառմանը՝ մեկ գրքի գնումով ինքն էլ նպաստելով չափազանց կարևոր այդ միջոցառման արդյունավետ կազմակերպմանը։ Ուզում ենք հավատալ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա․ Հարությունյանի և «Քվանտ» վարժարանի բարեկամությունը տևական կլինի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարժարանը մշտապես պատրաստակամություն է հայտնել և հիմա էլ հայտնում է իր՝ տասնամյակների ընթացքում ձեռք բերած փորձին հաղորդակից դարձնելու նաև ՀՀ հանրակրթական այլ դպրոցների։
footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան