IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us Announcements
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

Announcements

PLMCN-2026 International Conference at "Quantum" College
03.04.2026

PLMCN-2026 International Conference at "Quantum" College

CYCLING
07.03.2026

CYCLING

Spring assessments
05.03.2026

Spring assessments

The First Round of the “Hayagitak 2026” Competition Took Place
04.03.2026

The First Round of the “Hayagitak 2026” Competition Took Place

Results of the First Round of the “Searching for Talents” Competition
02.03.2026

Results of the First Round of the “Searching for Talents” Competition

Parking Area for Vehicles
28.02.2026

Parking Area for Vehicles

“Hayagitak” Competition – 2026
18.02.2026

“Hayagitak” Competition – 2026

Searching for Talents – 2026
18.02.2026

Searching for Talents – 2026

ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄՐՑՈԻՆԱԿ ՄԱՍՆԱԳԵՏ ԴԱՐՁԱԾ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ․․․

14.05.2019
ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄՐՑՈԻՆԱԿ ՄԱՍՆԱԳԵՏ ԴԱՐՁԱԾ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ․․․
«Քվանտ» վարժարանը մշտապես եղել է և կա հարազատ ու սիրելի անկյուն բոլոր քվանտականների համար։ Դրա վկայությունն է տարբեր տարիների շրջանավարտների պարբերական այցելությունները հարազատ կրթօջախ։ Բացառություն չէ նաև վարժարանի լավագույն շրջանավարտներից մեկի՝ Վահե Մուսոյանի այցը։ Աշխարհում մրցունակ մասնագետ դարձած քվանտականը իր մասնագիտական կայացման հարցում մեծապես կարևորում է «Քվանտի» դերը և խորին երախտագիտությամբ հիշում ուսումնառության տարիները վարժարանում։ Հենց այդ տարիներին ստեղծվեցին այն անհրաժեշտ նախադրյալները, որոնց շնորհիվ Վահեն 2005թ․ ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում արժանացավ Ոսկե մեդալի՝ արձանագրելով մեր հանրապետությունում առաջին և մինչև օրս չգերազանցված արդյունքը։ Հենց վարժարանում ձեռք բերած գիտելիքների, հմտությունների շնորհիվ 2010թ. ճանաչվեց Ստենֆորդի համալսարանի լավագույն շրջանավարտ, ինչի առիթով վարժարանի տնօրեն Ռ․ Վարդանյանը՝ որպես Վահեի ուսուցիչ, հրավիրվեց Ստենֆորդ և արժանացավ Ֆրեդերիկ Թերմանի անվան հեղինակավոր մրցանակին: Այսօր Վահեն աշխատում է ԱՄՆ հեղինակավոր կազմակերպություններից մեկում և ամեն անգամ՝ հայրենիք այցելելիս, առաջին հերթին լինում է հարազատ կրթօջախում, իր արձանագրած հաջողությունների մասին պատմում սիրելի ուսուցիչներին։ Այս անգամ ևս Վահեի այցելությունը վերածվեց իսկական տոնի։ Նրա առաջին հանդիպումը 5-6-րդ դասարանների սովորողների հետ էր․ Վահեն պատասխանեց երեխաների հարցերին, ապա եղավ ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորող աշակերտների լսարանում, խոսեց միջազգային հարթակում իր անցած ճանապարհի մասին, տվեց անհրաժեշտ խորհուրդներ։ Չափազանց ընդգրկուն և նախատեսածից երկարատև էր Վահեի հանդիպումը վարժարանի 9-11-րդ դասարանների սովորողների, մասնավորապես ինֆորմատիկայի օլիմպիական խմբակի աշակերտների հետ։ Վահե Մուսոյանը վարպետության բացառիկ դաս անցկացրեց նրանց հետ՝ իր համեստ ու լուսավոր կերպարով, պայծառությամբ ու իմացածը փայլուն սովորեցնելու հմտություններով մեծապես ոգևորելով պատանի քվանտականներին։ Ուզում ենք հավատալ, որ Վահեի՝ իր իսկ ջանքերի շնորհիվ լրջագույն հաջողությունների հասնելու և աշխարհի մասշտաբով մրցունակ մասնագետ դառնալու փայլուն օրինակը չափազանց կոգևորի մեծ կյանքի շեմին գտնվող պատանի քվանտականներին։
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College