IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

The chess struggle ended with the victory of "Quantum" College.
01.04.2026

The chess struggle ended with the victory of "Quantum" College.

BRILLIANT VICTORY OF QUANTUM COLLEGE STUDENTS AT THE CAUCASIAN MATHEMATICAL OLYMPIAD
21.03.2026

BRILLIANT VICTORY OF QUANTUM COLLEGE STUDENTS AT THE CAUCASIAN MATHEMATICAL OLYMPIAD

ATHLETIC SUCCESS OF A QUANTUM COLLEGE STUDENT IN THE INTERNATIONAL ARENA...
21.03.2026

ATHLETIC SUCCESS OF A QUANTUM COLLEGE STUDENT IN THE INTERNATIONAL ARENA...

Two Medals for Quantum College at the International InfO(1)Cup Competition
18.02.2026

Two Medals for Quantum College at the International InfO(1)Cup Competition

Jubilee Session Dedicated to the 100th Anniversary of Vladimir Ghazakhentsyan
18.02.2026

Jubilee Session Dedicated to the 100th Anniversary of Vladimir Ghazakhentsyan

Vladimir Ghazakhentsyan: The Tireless Seeker of Historical Truth
18.02.2026

Vladimir Ghazakhentsyan: The Tireless Seeker of Historical Truth

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

When the Quantum Stage Becomes a Platform of Ideas…
27.12.2025

When the Quantum Stage Becomes a Platform of Ideas…

ԲԱՐՈՒԹՅԱՆ ՕՎԿԻԱՆՈՍ ԳՈՅԱՑՆԵՆՔ ՄԵԿԱԿԱՆ ԿԱԹԻԼՈՎ

30.12.2021
ԲԱՐՈՒԹՅԱՆ ՕՎԿԻԱՆՈՍ ԳՈՅԱՑՆԵՆՔ ՄԵԿԱԿԱՆ ԿԱԹԻԼՈՎ
ՔՎԱՆՏԱԿԱՆԸ՝ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ․․․ «Քվանտ» վարժարանում մեծապես կարևորում են բարի գործեր կատարելը։ Հաճախ քվանտականները իրենք են դառնում բարեգործական նախաձեռնությունների կազմակերպիչ և իրականացնող։ Նմանատիպ մի նախագիծ էլ իրականացվեց վերջերս։ «Քվանտ» վարժարանի հիմնադիր դպրոցի և ՄԲ «Դիպլոմա» ծրագրի սովորողների նախաձեռնությամբ, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռ․ Մկրտչյանի անմիջական աջակցությամբ օրերս իրականացվեց մի գեղեցիկ նախագիծ՝ Ամանորի փոքրիկ անակնկալ Շենգավիթ համայնքի զոհված ազատամարտիկների երեխաների համար։ Այդ հիանալի նախաձեռնությանը եռանդուն մասնակցություն ունեցան նաև վարժարանի հիմնական ու ավագ դասարանների սովորողները, ծնողական և ուսուցչական համայնքները՝ արագ ու կազմակերպված կերպով ոչ միայն խաղալիքներ, քաղցրեղեն հավաքելով, այլ նաև տրամադրելով որոշակի գումար, դրանցով ձեռք բերելով նվեր քարտեր։ Համայնքի 25 զոհվածների ընտանիքների շուրջ 50 երեխայի գեղեցիկ անակնկալ էր սպասում․ քաղցրեղենով ու նվերներով նրանց այցելեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը։ Նրանց հետ էին նաև Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի, վարժարանի հիմնադիր դպրոցի ներկայացուցիչները, ՄԲ «Դիպլոմա» ծրագրի սովորողները՝ բարեգործական այս նախագծի համակարգողներ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի կոորդինատոր Ա․ Դեմուրչյանի և հիմնադիր դպրոցի ուսումնական մասի պատասխանատու Ն․ Սարուխանյանի առաջնորդությամբ։ Օրը հագեցած էր հուզական բուռն տրամադրություններով․ զոհվածների հարազատների մեծ կորստի ցավը առժամանակ մեղմվեց, երբ տեսան, որ իրենց չեն մոռացել, իրենց հարազատների վառ հիշատակը մշտապես պահողներ կան։ Փոքրիկ բարի գործ, որ հենց այսօր կարող է անել մեզանից յուրաքանչյուրը առանց հատուկ ջանք գործադրելու՝ այդպիսով ուրախության փոքրիկ պահեր պարգևելով թե՛ ինքներս մեզ, թե՛ շրջապատի մարդկանց։ «Քվանտ» վարժարանը մշտապես կարևորում է բարեգործական նպատակներով իրականացվող նախաձեռնությունները և ոչ միայն մասնակցում, այլև շատ դեպքերում ինքն է կազմակերպում նմանատիպ միջոցառումներ։ Տարեմուտի այս օրերին քվանտականները գոհ ու բավարարված են, որ փոքրիկ ներդրում ունեցան մի բարի գործի իրականացման հարցում և խոր հավատ ունեն, որ իրենց օրինակին կհետևեն նաև ուրիշները՝ հանուն հայրենիքի ամենաթանկը՝ կյանքը, զոհած հայորդիների ընտանիքներին փոքր-ինչ սփոփելով։
footer_logo
About Us
Admission
Schedule
Distance School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College