IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

Junior Quantum students — worthy successors of their seniors’ winning path…
05.05.2026

Junior Quantum students — worthy successors of their seniors’ winning path…

Four Quantum students become medalists at the first European Mathematical Olympiad
01.05.2026

Four Quantum students become medalists at the first European Mathematical Olympiad

The chess struggle ended with the victory of "Quantum" College.
01.04.2026

The chess struggle ended with the victory of "Quantum" College.

BRILLIANT VICTORY OF QUANTUM COLLEGE STUDENTS AT THE CAUCASIAN MATHEMATICAL OLYMPIAD
21.03.2026

BRILLIANT VICTORY OF QUANTUM COLLEGE STUDENTS AT THE CAUCASIAN MATHEMATICAL OLYMPIAD

ATHLETIC SUCCESS OF A QUANTUM COLLEGE STUDENT IN THE INTERNATIONAL ARENA...
21.03.2026

ATHLETIC SUCCESS OF A QUANTUM COLLEGE STUDENT IN THE INTERNATIONAL ARENA...

Two Medals for Quantum College at the International InfO(1)Cup Competition
18.02.2026

Two Medals for Quantum College at the International InfO(1)Cup Competition

Jubilee Session Dedicated to the 100th Anniversary of Vladimir Ghazakhentsyan
18.02.2026

Jubilee Session Dedicated to the 100th Anniversary of Vladimir Ghazakhentsyan

Vladimir Ghazakhentsyan: The Tireless Seeker of Historical Truth
18.02.2026

Vladimir Ghazakhentsyan: The Tireless Seeker of Historical Truth

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

When the Quantum Stage Becomes a Platform of Ideas…
27.12.2025

When the Quantum Stage Becomes a Platform of Ideas…

ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁ

30.12.2022
ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁ
Սիրելի՛ աշակերտներ, ծնողներ և ուսուցիչներ, ավարտվում է 2022 թվականը։ Այն մեր պետության ու ժողովրդի համար հագեցած էր մի շարք դժվարություններով, լուրջ մարտահրավերներով։ «Քվանտ» վարժարանը չէր կարող անմասն մնալ դրանցից։ Սակայն տարին քվանտականների համար նշանավորվում է նաև բազում հաջողություններով, լրջագույն նվաճումներով։ 2022 թ․ ողջ ընթացքում «Քվանտ» վարժարանի սաները միջազգային հեղինակավոր օլիմպիադաներում արժանացել են բազմաթիվ մեդալների՝ իրենց օլիմպիական զինանոցը հարստացնելով ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներով։ Ուզում ենք հավատալ, որ օլիմպիական հաղթարշավում փայլուն մասնակցությունը քվանտականները կշարունակեն նաև գալիք տարում։ Տարին չափազանց արդյունավետ էր միջագզային կրթական-գիտական հեղինակավոր կառույցների հետ համագործակցության առումով։ Տարբեր ժամանակներում վարժարան այցելեցին աշխարհահռչակ մեծանուն գիտնականներ՝ ՌԴ Սկոլկովոյի գիտության և տեխնիկայի ինստիտուտի՝ հայկական արմատներով պրոֆեսոր Արտեմ Օհանովը, Հռոմի ֆունդամենտալ ֆիզիկայի Միջերկրածովյան ինստիտուտի գիտնականներ պրոֆեսոր Ալեքսեյ Կավոկինը, Ջուզեպպե Էրամոն, Ալդո դի Կարլոն, ակադեմիկոս, Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկական տրամաբանության և ալգորիթմների տեսության ամբիոնի վարիչ Ալեքսեյ Սեմյոնովը և այլք։ Վարժարան այցելած համաշխարհային գիտական հեղինակավոր կառույցների ներկայացուցիչ գիտնականները հանդիպեցին ֆիզմաթ հոսքում սովորող աշակերտների, նաև օլիմպիական քվանտականների հետ, ներկայացրին իրենց հետազոտության ոլորտները, աշխատանքները, ապա առաջարկեցին հետազոտական մի քանի թեմա՝ պատրաստակամություն հայտնելով դառնալ քվանտական պատանիների հետազոտական աշխատանքների գիտական ղեկավար։ Կարևոր է արձանագրել, որ արդեն ձևավորվել են քվանտական սովորողների խմբեր, որոնք սկսել են հետազոտական աշխատանքների հետաքրքիր նախագծեր՝ գիտական արդի խնդիրների վերաբերյալ։ Նմանատիպ հանդիպումները մեծապես կնպաստեն գիտնական քվանտականի կերպարը առավել ամբողջական դարձնելուն՝ մեկ անգամ ևս հաստատելով այն միտքը, որ «Քվանտ» վարժարանը գիտակրթական մի յուրօրինակ դարբնոց է։ Հավատում ենք, որ գալիք տարում կշտկվեն նաև արձանագրված որոշ թերություններ։ Դեռ կան հրատապ լուծման կարոտ խնդիրներ և նոր մարտահրավերներ, որոնք պահանջում են բոլորիս համատեղ ջանքն ու աշխատանքը: Մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունն ու դավանած արժեքները պիտի իրական դարձնեն բոլոր համարձակ նախաձեռնությունների կյանքի կոչելը: Սիրելի՛ քվանտականներ, ջերմորեն շնորհավորում ենք գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով քաջառողջություն, առաջընթաց, միայն դրական լիցքեր, հույս, հավատ, սեր՝ բոլոր դժվարությունները հաջողությամբ հաղթահարելու և անվտանգ ու ապահով պետություն ունենալու, խաղաղ և բարօր կյանքով ապրելու համար: Թող 2023 թվականը լինի խաղաղության, հաղթանակների ու վերելքների տարի, լավատեսությամբ լցնի բոլորիս հոգիները, իրական երջանկությունը և հաջողությունը հասանելի ու տեսանելի լինեն բոլորիս: Բոլորիս ընտանիքներում և մեր հայրենիքում թևածեն լավատեսությունը, ներդաշնակությունն ու բարօրությունը: Սերը, հոգատարությունն ու փոխըմբռնման մթնոլորտը թող տիրեն յուրաքանչյուրիդ տանն ու ընտանիքում: ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ․․․ «Քվանտ» վարժարանի տնօրենություն
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College