Ուսումնական տարվա ավարտ

26.04.2024

Հայտարարություն
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք մեր հետագա անելիքների ժամանակացույցը․
• 1-ին դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն մայիսի 24-ին: Մայիսի 27, 29 և 30-ին կլինեն դասեր միայն քննական առարկաներից: 1-ին դասարանցիների երդման արարողությունը Օշականում նախատեսվում է անցկացնել մայիսի 10-15 ընկած ժամանակահատվածում: Ուսումնական տարվա ամփոփումը կլինի մինչև 10.06.2024թ.:
• 2-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն մայիսի 24-ին: Մայիսի 27, 29 և 30-ին կլինեն դասեր միայն քննական առարկաներից: Խորհրդատվությունները, քննությունները և ուսումնական տարվա ամփոփումը կլինեն 31.05-22.06 ընկած ժամանակահատվածում:
• 3-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն մայիսի 24-ին: Մայիսի 27, 29 և 30-ին կլինեն դասեր միայն քննական առարկաներից: Խորհրդատվությունները, քննությունները և ուսումնական տարվա ամփոփումը կլինեն 31.05–22.06 ընկած ժամանակահատվածում:
•  4-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն մայիսի 24-ին: Մայիսի 27, 29 և 30-ին կլինեն դասեր միայն քննական առարկաներից: Խորհրդատվությունները, քննությունները և ուսումնական տարվա ամփոփումը կլինեն 31.05–30.06 ընկած ժամանակահատվածում:
• Տարրական դասարանների արշավ դեպի Աղավնաձոր

  • 1-ին դաս.- 08.06.2024թ.
  • 2-րդ դաս.- 09.06.2024թ.
  • 3-րդ դաս.- 15.06.2024թ.
  • 4-րդ դաս.- 16.06.2024թ.
  • 5-րդ և 6-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի

1-ին: Խորհրդատվություններն, քննությունները և ուսումնական տարվա ամփոփումը կլինեն 03.06–30.06 ընկած ժամանակահատվածում:
7-րդ և 8-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 1-ին: Խորհրդատվությունները, քննությունները և ուսումնական տարվա ամփոփումը կլինեն 03.06–22.06 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ պարապմունքները նախատեսվում է կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 23.06-05.07 ընկած ժամանակահատվածում :
• 9-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն մայիսի 25-ին: Խորհրդատվությունները,ավարտական քննությունները, հոսքային քննությունը և կիսամյակի ամփոփումը կկազմակերպվեն 27.05–04.07 ընկած ժամանակահատվածում:
9-րդ դասարանների ավարտական քննություններ լինելու են հետևյալ առարկաներից՝

  • Օտար լեզու (Ռուսերեն կամ Անգլերեն՝ բանավոր.
  • Հայոց լեզու (գրավոր,թեստ)
  • Մաթեմատիկա ( գրավոր, թեստ)
  • Բնագիտություն (գրավոր, թեստ)
  • Գրականություն (բանավոր)

Հայոց պատմություն (բանավոր)
Ֆիզկուլտուրա՝ նորմատիվների հանձնում 03․06-ից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում: Քննության օրերի ժամանակացույցը կտրվի ավելի ուշ լրացուցիչ հայտարարությամբ:
Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ պարապմունքները նախատեսվում է կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 05.07-17.07 ընկած ժամանակահատվածում:
● Ավագ դպրոցի 10-րդ դասարաններում գործող դասացուցակով դասերը կավարտվեն հունիսի 1-ին: Այնուհետև այս դասարանները կշարունակեն աշխատել նոր դասացուցակով /միայն մասնագիտական առարկաներ/, և դասացուցակային դասերը կավարտվեն 21.06.2024թ.: Խորհրդատվությունները, քննությունները և ուսումնական տարվա ամփոփումը կլինեն 22.06-04.07 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ դասընթացը նախատեսվում է կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 05.07-17.07 ընկած ժամանակահատվածում:
● Ավագ դպրոցի 11-րդ դասարաններում գործող դասացուցակով դասերը կավարտվեն հունիսի 1-ին: Այնուհետև այս դասարանները կշարունակեն աշխատել նոր դասացուցակով /միայն մասնագիտական առարկաներ/ մինչև 21.06.2024թ.: Խորհրդատվությունները, քննությունները և ուսումնական տարվա ամփոփումը կլինեն 22.06-17.07 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ դասընթացը նախատեսվում է կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 20.07-01.08 ընկած ժամանակահատվածում:
● 12-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն մայիսի 23-ին: «Վերջին զանգի» միջոցառումը կանցկացվի մայիսի 24-ին Աղավնաձորում: Մայիսի 29-ից մինչև պետական ավարտական կամ միասնական քննությունների սկիզբը կանցկացվեն խորհրդատվություններ: Պետական ավարտական քննություններ կլինեն հետևյալ առարկաներից՝
  • Հայոց լեզու և հայ գրականություն /գրավոր/ 
  • Հայոց պատմություն/գրավոր/
  • Մաթեմատիկա/ գրավոր/ 

Քննական օրերի ժամանակացույցը կտրվի ավելի ուշ լրացուցիչ հայտարարությամբ:
● «ՄԲ» 2-րդ կուրսի միջազգային ավարտական քննությունները կանցկացվեն 24.04.-17.05 ընկած ժամանակահատվածում:
● «ՄԲ» 1-ին կուրսի դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 22-ին: Քննությունները և խորհրդատվությունները կանցկացվեն 24.06-18.07 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ դասընթացը նախատեսվում է կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 20.07-01.08 ընկած ժամանակահատվածում:
«ՄԲ» 1-ին կուրսի ընդունելության քննությունները կանցկացվեն 03.07-18.07 ընկած ժամանակահատվածում:

Հարգանքով՝ տնօրենություն
23.04.2024 թ.