«Օժտված երեխաներ Քվանտ-2024»

26.04.2024

«Օժտված երեխաներ Քվանտ-2024» մրցույթի առաջին փուլը (գրավոր) տեղի կունենա ս/թ մայիսի 5-ին՝ ժամը 10։00-ին։ Տևողությունը՝ 4 աստղաբաշխական ժամ։

  Մրցույթի մասնակցության անձնական համարը ստանալու համար խնդրում ենք մոտենալ վարժարան մայիսի 5-ին  նշված ժամերին`  

5-6-7-րդ դասարաններ — ժամը՝ 08։45 

8-9-րդ դասարաններ — ժամը՝ 09։30 

• անհրաժեշտ է ունենալ գրենական պիտույքներ՝ գրիչ, մատիտ, քանոն, ռետին, կարկին
• հաշվիչներ չեն թույլատրվում , տետր չբերել
Մրցույթի առաջին փուլի արդյունքները և երկրորդ փուլ անցած մասնակիցների ցուցակը կհրապարակվի ս/թ մայիսի 8-ին՝ ժամը 17։00, «Քվանտ» վարժարանի https://eschool.am/ կայքում։
Գրավոր փուլի բողոքարկումը կանցկացվի մայիսի 9-ին՝ ժամը 9։00-10։00․
· 5-6-րդ դասարանների համար՝ 305 դասասենյակում
7-9-րդ դասարանների համար՝ 306 դասասենյակում
· Մրցույթի բանավոր փուլ անցած մասնակիցների ցուցակին կից կներկայացվի բանավոր քննության ներկայանալու ժամը։
· Բանավոր փուլ անցած աշակերտների գրավոր աշխատանքների բողոքարկումը կիրականացվի հենց բանավոր քննության ժամանակ
· Բանավոր քննությունը բողոքարկում չունի
Խրախուսման կարժանանան ոչ միայն բանավոր փուլում բարձր միավոր ստացող, այլև գրավոր փուլից բարձր միավոր ունեցող, բայց բանավոր փուլի շեմը չհաղթահարած աշակերտները։ Այդ աշակերտները հնարավորություն կունենան մասնակցելու «Քվանտ» վարժարանի հեռավար օլիմպիական դպրոցի դասընթացներին՝ ստանալով զեղչի հնարավորություն։

Այդ աշակերտների ցանկը կորոշի քննական հանձնաժողովը, և կհրապարակվի գրավոր փուլի արդյունքների հետ։

Բոլորին մաղթում ենք հաջողություն
Հարգանքով՝
«Քվանտ» վարժարանի տնօրենություն