Նորություններ

ՆՈՐ ՉԱՓՈՐՈՇԻՉ՝ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ...

06.02.2024

     Վարժարանում մշտապես կարևորում են փորձի փոխանակումը։ Դրա համար կազմակերպվում են ոչ միայն բաց դասեր, այլ նաև սեմինար֊քննարկումներ։ 
Օրերս նմանատիպ մի հանդիպում էր կազմակերպվել վարժարանի հիմնականում 2, 5, 7֊րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար։ Տնօրենության կողմից ներկայացվեցին առարկայական նոր չափորոշիչները։ Հիմնական բանախոսը վարժարանի բարեկամ, նաև «Ստեղծարար մտածողություն» առարկայի ուսուցիչ, մի շարք գրքերի, դասագրքերի հեղինակ Վաչագան Սարգսյանն էր։ Նա խոսեց նոր չափորոշիչների կիրառման շրջանակում գնահատման նոր մեթոդների մասին՝ մեծապես կարևորելով ուսուցչի պատրաստակամությունը ծանոթանալու նոր ձևերի, նոր հնարների և ուսուցման գործընթացը էլ ավելի արդյունավետ կազմակերպելու։ 
   Մասնակիցների բնորոշմամբ հանդիպումը չափազանց կառուցողական էր ու օգտակար։