Նորություններ

Մրցույթ-վիկտորինա

23.02.2024

   Օրերս «Քվանտ» վարժարանում մեծ աշխուժություն էր տիրում: Հովհաննես Թումանյանի ծննդյան, գիրք նվիրելու օրվա, մայրենիի օրվա առիթով տեղի ունեցան խորհրդանշական միջոցառումներ: Դրանց ամփոփումն էր Քվանտի գրադարանում այսօր կազմակերպված մրցույթ-միջոցառումը, որի հեղինակն ու վարողն էր մեր սիրելի գրադարանավարուհին՝ ընկեր Մարինեն: Մրցույթն անցկացվեց 5-րդ դասարանցիների միջև : Մթնոլորտը ջերմ էր, երեխաները՝ խանդավառ, իսկ Թումանյանը իր լուռ ներկայությամբ ոգևորում էր բոլորիս: Երեխաներն աչքի ընկան մայրենիի բառ ու բանի, դարձվածքների իմացությամբ, խոսք կառուցելու մեծ հմտությամբ:

   Միջոցառման կազմակերպմանը իր կարևոր աջակցությունն ունեցավ նաև  «Քվանտ» վարժարանի  աշակերտական խորհուրդը: Շնորհակալություն թե՛ կազմակերպիչներին, թե՛ մրցույթի բոլոր մասնակիցներին: