Նորություններ

10-7 դասարանի այցելությունը Էջմիածին

22.04.2024

    Քրիստոնեության ընդունումը Հայաստանում որպես պետական կրոն․ սա էր այն թեման, որը 10-7 դասարանի աշակերտների հայացքն ուղղեց դեպի Սուրբ Էջմիածին։ Աշակերտները պատմության ուսուցիչ  Ն․ Զոհրաբյանի հետ այցելեցին  Մայր Տաճար, Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիներ։  Հայկական յուրօրինակ ճարտարապետությամբ ու քանդակային արվեստով  հիացած աշակերտներն անչափ տպավորված էին մեր գեղեցիկ եկեղեցիներով և նրանց կառուցման  պատմությամբ։ Նման ճանաչողական այցերն  էլ  ավելի են ամրապնդումն աշակերտների մեջ սերն առ հայրենիք, սերն առ սեփական պատմությունն ու արմատները։