Վարժարանի անվտանգության ապահովումը

The use of fire extinguishers .

Վարժարանի յուրաքանչյուր դասարանում տեղադրված են հակահրդեհային ազդանշանների սենսորներ և անվտանգության տեսախցիկներ։

Ամեն տարի վարժարանում անցկացվում է միջոցառումների համալիր փաթեթ՝ ճանապարհա-տրանսպորտային պատահարների կանխարգելման նպատակով։

Հրդեհային անվտանգության հանձնարարականը սովորողների համար

Անվտանգության ընդհանուր պահանջները

1․ Դասընթացների անցկացման և ազատ ժամանակ սովորողները պետք է իմանան և հետևեն հրդեհային անվտանգության պահանջներին, որոնք ամրագրված են «Հրդեհային անվտանգության կանոնները Հայաստանի Հանրապետությունում» հանձնարարականում։

2․ Բարձր դասարանցիները պարտավոր են իմանալ հրդեհի մարման առաջնային միջոցների տեղաբաշխման դիրքերը և նրանցից օգտվելու կանոնները։

3․ Սովորողները պարտավոր են իմանալ տարհանման պլանն ու տարհանվելու միջոցները (շենքի ելքերը) հրդեհի առաջացման դեպքում՝  հաստատված վարժարանի տնօրենի կողմից։

4․ Կրակի առաջացման կամ ծխի հոտի առկայության դեպքում անհապաղ այդ մասին տեղեկացնել ուսուցչին կամ վարժարանի որևէ աշխատակցի։

5․ Սովորողները պարտավոր են ցանկացած հրդեհավտանգ իրավիճակի առաջացման դեպքում դրա մասին տեղեկացնել ուսուցչին կամ վարժարանի որևէ աշխատակցի։

Արգելվում է․

1․ Վարժարան բերել և օգտագործել հեշտ բռնկվող, հրդեհավտանգ և պայթունքավտանգ նյութեր։

2․ Չհետևել  միացված էլեկտրասարքերին։

3․ Վարժարանի տարածքում կրակ վառել։

4․ Օգտագործել հրդեհավտանգ միջոցներ։

5․ Ծխել վարժարանի տարածքում։

Սովորողների գործողությունները  հրդեհի առաջացման դեպքում

1․Հրդեհի առաջացման դեպքում (բոց, այրվածի հոտ, ծուխ) անմիջապես տեղեկացնել վարժարանի աշխատողներին։

2․ Հրդեհի վտանգի դեպքում լինել ուսուցչի մոտ։ Խստորեն կատարել նրա ցուցումները։

4․ Ուսուցչի հրամանով և որոշված կարգին համապատասխան տարհանվել շինությունից։ Ընդ որում չվազել, չխանգարել մյուսներին, օգնել փոքրերին և համադասարանցիներին։

5․ Շինությունից դուրս գալիս գտնվել ուսուցչի մատնանշած տեղում։

6․ Ուշադրություն․ Առանց հաստատության աշխատակազմի  և մանկավարժական  աշխատողների համաձայնության  սովորողներին չի թույլատրվում մասնակցել շինության հրդեհամարման և գույքի տեղահանման գործողություններին։

7․ Ստացած բոլոր տեսակի վնասվածքների դեպքում (վերքեր, պատռվածքներ, այրվածքներ և այլն) սովորողները պարտավոր են անհապաղ տեղեկացնել կրթական հաստատության աշխատողներին։