Անձնակազմ

 

Վարժարանի կառավարումը

«Քվանտ» վարժարանի հիմնադիրը «Քվանտ» ուսումնագիտական կոոպերատիվն է, որը ստեղծվել է 1989թ.-ին: Վարժարանի կառավարման համակարգում գործում են մի քանի օղակներ: Առաջինը կառավարման ավագ խումբն է, որի կազմում են տնօրենը` Ռ. Վարդանյան, ուսումնական գծով պատասխանատուն` փոխտնօրեն Լ. Ասատրյան, հետազոտությունների ու նորարարական ծրագրերի գծով պատասխանատուն` փոխտնօրեն Մ. Սարգսյան, գիտական գծով պատասխանատուն` Ի. Հարությունյան, սոցիալ-հոգեբանական ծառայության պատասխանատուն` Ե. Բարտենևա, ընդունելության գծով պատասխանատուն` Ա. Հովհաննիսյան: Այս օղակի բոլոր անդամները գործում են` համաձայն վարժարանի կանոնադրության, որը կարգավորում է վարժարանում գործող բոլոր օղակների գործունեությունը և հստակորեն սահմանազատում է յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները: Վարժարանի կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը:

Կառավարման ավագ խմբի որոշումները քննարկվում են վարժարանի կառավարման հաջորդ օղակում` գիտամանկավարժական խորհրդում, որից հետո միայն դրանք ստանում են իրավական ուժ և կյանքի են կոչվում: Գիտամանկավարժական խորհրդի կազմում են կառավարման ավագ խմբի 7 անդամները, 11 ամբիոնների վարիչները, աշակերտական խորհրդի նախագահն ու փոխնախագահը: Որոշ հարցերում խորհրդի քննարկումներին մասնակցում են նաև ծնողական խորհրդի անդամները:

Գիտամանկավարժական խորհրդի նախագահը գիտական գծով պատասխանատու Իշխան Հարությունյանն է:

Վարժարանի կառավարման համակարգում ուրույն տեղ ունեն աշակերտական և ծնողական խորհուրդները: Ուսումնական գործընթացը վարժարանում կազմակերպվում է ըստ ամբիոնների, որոնք ղեկավարվում են ամբիոնի վարիչների կողմից: Վերը նշված համակարգը հնարավորություն է տալիս վարժարանի կառավարմանը մասնակից դարձնելու շահագրգիռ բոլոր կողմերին, ինչն ապահովում է կառավարման բոլոր օղակների փոխհամաձայնեցված և արդյունավետ համագործակցությունը:

Robert Vardanyan.jpg

Ռոբերտ Վարդանյան

Տնօրեն

Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: 1981-1983թթ. սովորել է Լենինգրադի Ա.Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում` ակադեմիկոս Ժ.Ի.Ալֆյորովի լաբորատորիայում:

1984թ.-ից Ֆիզմաթ գիտությունների թեկնածու է: Երկար տարիներ եղել է ԵՊՀ ավագ գիտաշխատող: ՈՒնի ավելի քան 50 գիտական աշխատանքներ և գյուտի հեղինակային վկայագիր:

Զբաղվել է արեգակնային էներգիայի կիսահաղորդչային փոխարկիչներով և կիսահաղորդչային պինդ լուծույթների ուսումնասիրությամբ: Վերջին տարիներին զբաղվում է մաթեմատիկայի, ֆիզիկայի և այլ առարկաների դասավանդման ընթացքում համակարգչի կիրառման մեթոդիկայի հարցերով և հեղինակ է էլեկտրոնային ուսումնական հինգ ձեռնարկների: Ղեկավարում է վիրտուալ լաբորատորիաներ ստեղծող խմբերի աշխատանքները: «Քվանտ» վարժարանի հիմնադիրներից է և տնօրենը` ստեղծման օրից: Ակտիվորեն մասնակցում է ՀՀ կրթական բարեփոխումների աշխատանքներին: Եղել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի մշակման հանձնախմբի անդամ (2005-2009թթ.): 2001թ.–ից ՀՀ վարչապետին առընթեր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը աջակցող խորհրդի անդամ է: 2010-11թթ.- հանրակրթության պետական չափորոշիչները մշակող աշխատանքային խմբի անդամ: Կրթության բնագավառում ակնառու նվաճումների համար և վարժարանի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ 2002թ. արժանացել է ԵՊՀ բարձրագույն պարգևի ` ոսկե մեդալի: ՀՀ նախագահի 12.09.2006թ. հրամանագրով Ռ. Վարդանյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչում: Կրթության բնագավառում ունեցած հաջողությունների համար արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մրցանակների:

Levon Asatryan.jpg

Ուսումնական գծով փոխտնօրեն

Ավարտել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը: Կենսաբանական գիտությունների թեկնածու է: Ունի ավելի քան 20 գիտական աշխատանք:ՍՍՀՄ Լենինյան կոմերիտ միության մրցանակի դափնեկիր է: Զբաղվել է կենդանի օրգանիզմներում սպիտակուցի սինթեզի գործընթացի, ինչպես նաև միկրոօրգանիզմների ֆիզիոլոգիայի ուսումնասիրությամբ: 1995 թ-ից վարժարանի ուսումնական գծով փոխտնօրենն է: 2011 թ. արժանացել է ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալի:








Masis

Մասիս Սարգսյան

Նորարարական ու հետազոտական գծով փոխտնօրեն

Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը և Լենինգրադի Ա.Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան:Ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, շուրջ 15 գիտական հոդվածների հեղինակ: 1996 թ-ից աշխատում է «Քվանտ» վարժարանում որպես գիտական գծով փոխտնօրեն: Մի շարք ուսումնական ձեռնարկների (ինֆորմատիկայից և մաթեմատկիայից) հեղինակ է: Ստեղծել է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման «Արագած» ծրագիրը: Կրթական համակարգի բարեփոխումների ջատագով և ակտիվ մասնակից է: Եղել է ՀՀ պետական կրթակարգի մշակման (2005-2006թթ.), ինչպես նաև ինֆորմատիկայի պետական չափորոշիչների մշակման հանձնախմբի անդամ:

Ishkhan Harutyunyan.jpg

Իշխան Հարությունյան

Գիտամանակավարժական խորհրդի նախագահ

Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: Ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, ԵՊՀ դոցենտ: Շուրջ 60 գիտական աշխատանքների հեղինակ է, ունի 2 հեղինակային իրավունք: Մանկավարժական գործունեությանը զուգահեռ զբաղվում է նաև գիտությամբ. «ԼՏ- Պիրկալ» ՓԲԸ-ում երկար տարիներ ղեկավարել է Ակուստա-էլեկտրաօպտիկայի լաբորատորիան: Զբաղվում է լազերային ֆիզիկայի, ոչ գծային օպտիկայի, լազերային սպեկտրոսկոպիայի, ակուստաօպտիկայի հարցերով, լազերային և ակուստաօպտիկական սարքերի հետազոտմամբ և մշակմամբ: Միջազգային մի շարք գիտաժողովների մասնակից է, հանդես է եկել զեկուցումներով:

Վարժարանի գիտամանկավարժական խորհրդի նախագահն է հիմնադրման օրից:

Elena Barteneva.jpg

Ելենա Բարտենևա

Ե. Բարտենևան պատասխանատու է սոցիալ-հոգեբանական ծառայության համար: Նա պատասխանատու է և' սոցիալական, և' հոգեբանական մթնոլորտի համար: Ծառայությունը ստեղծված է երեխաների, ուսուցիչների ու նաև ծնողների հետ աշխատելու համար:

Սկսած 2011 թ․-ից՝  Ե․ Բարտենևան «Քվանտ» վարժարանի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի շրջանակներում դասավանդում է հոգեբանություն առարկան։







Armine Hovhannisyan.jpg

Արմինե Հովհաննիսյան

Արմինե Հովհաննիսյանը ավարտել է ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը, ունի 21 տարվա աշխատանքային փորձ, որից 13-ը` «Քվանտ» վարժարանում: Նա վարժարանի ուսումնական գծով փոխտնօրենի օգնականն է, պատասխանատու է ընդունելությունների կազմակերպման համար:





2017-2018 ուստարի

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

«Քվանտ» վարժարանի բոլոր ամբիոններում աշխատում են ինչպես բազմամյա փորձ ունեցող, այնպես էլ երիտասարդ մասնագետներ, որոնք բոլորն էլ մասնագիտական բարձր որակավորում ունեն: Հայոց լեզվի ու գրականության ամբիոնը բացառություն չէ: Աշխատանքի քսանամյա փորձը ցույց է տալիս, որ այս ամբիոնից ունեցած մեծ սպասելիքները անհիմն չեն: Ամեն տարվա և´ պետական ավարտական, և´ բուհական ընդունելության քննությունները դրա վառ ապացույցն են: Առանձին ուշադրություն է  դարձվում գրականության ուսուցման արդյունավետության բարձրացմանը:

Հռիփսիմե Բայրամյանը  2011 թ. փետրվարից ամբիոնի վարիչն է: Մանկավարժական ստաժը` 28 տարի: Վերջին 23-ը` «Քվանտում»: 2011 թ. պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ պատվոգրով` կրթության ոլորտում ներդրած ավանդի համար: Պարբերաբար մասնակցել է բուհերի ընդունելության քննությունների, հայոց լեզվի օլիմպիադաների հանրապետական փուլի հանձնաժողովների, ընթացիկ գնահատման թեստերի կազմման աշխատանքներին:
Հայոց լեզվի և գրականության ամբիոնում են աշխատում նաև Գայանե Անդրեասյանը, Պետրոս Կարեյանը, Մարիամ Ապրյանը, Արմինե Խերանյանը, Լիլիթ Հակոբյանը, Հասմիկ Սարգսյանը, Կարինե Ասատրյանը, Թագուհի Մանուկյանը և Կարինե Թովմասյանը:

ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

Այս ամբիոնի գործունեության հիմնական նպատակը ռուսաց լեզվի նկատմամբ աշակերտների մոտ սեր առաջացնելն է: Դրա շնորհիվ աշակերտները հրաշալի տիրապետում են առարկային և գործուն մասնակցություն ունեն բազմաթիվ միջոցառումների կազմակերպման ժամանակ։

2016 թ.-ից ամբիոնի վարիչն է Արթուր Աբգարյանը։ Ամբիոնի աշխատակիցներից են Սուսաննա Ադամյանը, Խաչատուր Պետրոսյանը, Փառանձեմ Ջանյանը, Կարինե Կանաչյանը և Սերգեյ Գորգինովը։

ԱՆԳԼԵՐԵՆԻ ԱՄԲԻՈՆ

Այն, որ վարժարանում օտար լեզուներից նախապատվությունը տրվել է անգլերենին, պատահական չէ: Դա հնարավորություն է տալիս  մեր սաներին հաղորդակցվելու ամբողջ աշխարհի հետ, փնտրելու ու նվաճելու նոր հորիզոններ:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

Պատմության ամբիոնը շատ կարևոր տեղ ու դեր ունի վարժարանում: Ամբիոնի անդամների մի մասը գիտական աշխատողներ են: Նրանց ուժերով պատրաստվել է «Հայոց եկեղեցին դպրոցական դասագրքերում» էլեկտրոնային օժանդակ ձեռնարկը: Նմանատիպ աշխատանք է պատրաստվել նաև «Հայկական մշակույթը» թեմայով: 

Եվգենյա Ղալումյանը 2010 թ-ից ամբիոնի վարիչն է: Ունի 41 տարվա մանկավարժական ստաժ, որից 24-ը` «Քվանտում»: «Հայկական մշակույթ» էլեկտրոնային դասագրքի համահեղինակ է: 2011 թ․ պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ շնորհակալագրով, 2014 թ.՝ Երևանի քաղաքապետի պատվոգրով` սովորողների կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի և մասնագիտական անձնվեր գործունեության համար։

Ամբիոնի մյուս ուսուցիչներն են Արաքսյա Սիմոնյանը, Սեդրակ Սիմոնյանը, Միքայել Մալխասյանը, Ալբինա Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը, Նարինե Զոհրաբյանը և Հասմիկ Մանուչարյանը:

        


    

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

Ամբիոնի աշխատանքները ղեկավարում է ԵՊՀ սերվիսի ամբիոնի վարիչ, աշխ. գիտ. թեկնածու, դոցենտ Սեյրան Սուվարյանը: Ունի 30 տարվա մանկավարժական ստաժ. որից 25-ը` «Քվանտում»: Հեղինակ է գիտական շուրջ 38 հոդվածի, 25 քարտեզի, ուսումնամեթոդական 10 ձեռնարկի: 2016 թ․ պարգևատրվել է ԵՊՀ ոսկե հուշամեդալով։

Աշխարհագրության ամբիոնում են աշխատում նաև Փառանձեմ Դավթյանը, Վարդան Ասատրյանը և Գոհար Սարգսյանը:


ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆ

 Մասնագիտական ու մանկավարժական բարձր պոտենցիալ ունեցող այս ամբիոնի աշխատանքի արդյունավետությունը հրաշալիորեն երևում է թե' բուհական ընդունելության քննությունների, թե' դպրոցականների քաղաքային, հանրապետական ու միջազգային օլիմպիադաների ժամանակ, ուր վարժարանի սաները փայլում են իրենց գիտելիքներով:

Ամբիոնի աշխատանքները ղեկավարում է ֆիզմաթ գիտ. թեկնածու, դոցենտ Սմբատ Շահինյանը, ով դասախոսում է նաև ԵՊՀ-ում: Ունի 33 տարվա մանկավարժական ստաժ, որից 25-ը՝ «Քվանտում»: Հեղինակ է 3 ուսումնական և 4 ուսումնաօժանդակ ձեռնարկների, 1 մենագրության,  շուրջ 40 գիտական հոդվածի, գիտական 16 թեզիսի:  2016 թ․ պարգևատրվել է ԵՊՀ ոսկե հուշամեդալով։ Ամբիոնի մյուս աշխատակիցներն են Արման Կարապետյանը, Արտակ Աֆյանը, Աղասի Մանուչարյանը, Արմինե Հովհաննիսյանը, Ռուզաննա Մելքոնյանը, Տաթևիկ Վասիլյանը, Էմմա Մարտիրոսյանը, Արփինե Բաբայանը, Ցոլակ Թերջյանը, Պավել Ալեքսանյանը, Մարինե Բրոյանը, Ռուբեն Գևորգյանը և Անդրանիկ Քամալյանը։

ՖԻԶԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆ

«Քվանտի» հիմնադրման օրվանից վարժարանում է աշխատում բարձրակարգ մասնագետ Մաելս Ազիզբեկյանը, ով 2012 թ.-ից ղեկավարում է ֆիզիկայի ամբիոնը: 2016 թ․ պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալով։ Ֆիզմաթ, հետագայում արդեն ֆիզիկայի ամբիոնի հիմնադիրներից է նաև ֆիզմաթ գիտ. թեկնածու, դոցենտ Իշխան Հարությունյանը: Նա մինչև 1999թ. եղել է այս ամբիոնի վարիչ, ներկայումս վարժարանի գիտամանկավարժական խորհրդի նախագահն է: Ամբիոնի առաջատար մասնագետներից են Բելլա Դավթյանը, Լիլիա Մանուկյանը, Գրիգոր Աղաբաբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Տիգրան Զալինյանը և Շուշանիկ Գասպարյանը:

ՔԻՄԻԱՅԻ ԱՄԲԻՈՆ

Վարժարանի հիմնադրման առաջին տարիներից կազմավորվել է քիմիայի ամբիոնը, ուր ևս աշխատում են բարձրակարգ մասնագետներ: Ներկայումս մեծ չէ ամբիոնի աշխատակիցների թիվը` Վիտուշ Սարգսյանը, Հեղինե Գալստյանը, Էմմա Բարսեղյանը և Սյուզաննա Օրդյանը:

Վիտուշ Սարգսյանն ունի 23 տարվա մանկավարժական ստաժ: 1994 թ.-ից ղեկավարում է «Քվանտ» վարժարանի քիմիայի ամբիոնը: Հեղինակ է 3 գրքի և գիտական շուրջ 40 աշխատանքների, այդ թվում ՀՀ գյուտի մեկ արտոնագրի և ԽՍՀՄ 10 հեղինակային իրավունքի: Նա, որպես լաբորատորիայի վարիչ, զբաղվում է նաև գիտական գործունեությամբ Երևանի «Պլաստպոլիմեր»  գիտահետազոտական ինստիտւտւմ: 2005 թ.-ից մասնակցում է քիմիայի միջազգային օլիմպիադաների (IChO), որպես գիտական դիտորդ կամ թիմի ղեկավարներից մեկը: 2012 թ․ պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալով, իսկ 2015 թ. կրթության ոլորտում ունեցած վաստակի համար ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչում:




ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

Վարժարանի ընդհանուր հաջողություններում զգալի է կենսաբանության ամբիոնի աշխատակիցների ներդրումը: Այդ հաջողությունները աչքի են զարնում դպրոցականների քաղաքային, հանրապետական ու միջազգային օլիմպիադաներում, որոնցից վարժարանի սաները միշտ էլ հարուստ ավարով են վերադառնում:

Ամբիոնի աշխատանքները հաջողությամբ ղեկավարում է ԽՍՀՄ Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր, կենսաբան. գիտ. թեկնածու Լևոն Ասատրյանը, ով վարժարանի հիմնադրման օրվանից աշխատում է որպես ուսուցիչ, ապա նաև ամբիոնի վարիչ և ուսումնական գծով փոխտնօրեն: 2011 թ. արժանացել է ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալի։

Ամբիոնի բարձրակարգ ու փորձառու մասնագետներից է նաև ԵՊՀ գիտաշխատող Գոհար Խաչատրյանը: Երիտասարդ և խոստումնալից ուսուցչուհի է Արփինե Հարությունյանը: Կենսաբանության ամբիոնում է աշխատում նաև Էմմա Բարսեղյանը:


ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆ

Ինֆորմատիկայի ամբիոնը ստեղծվել է 1997 թ., երբ վարժարանում սկսվեցին դասավանդման ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված մեթոդների լայնածավալ ներդրման աշխատանքները: Ամբիոնի հիմնական խնդիրներից են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ներդրումը այլ առարկաների դասավանդման ոլորտում, ուսուցիչների վերապատրաստումը, նոր դասագրքերի ստեղծումը, առարկայական չափորոշիչների և ծրագրերի ստեղծմանը և փոփոխություններին մասնակից լինելը…

«Քվանտի» հիմնադրման առաջին իսկ օրից վարժարանում աշխատում, իսկ 1997թ.-ից ամբիոնը ղեկավարում է  ֆ.մ.գ. թ., ավագ գիտաշխատող Արսեն Դարբասյանը: Նա շուրջ 50 գիտական աշխատանքների հեղինակ է։ Մասնակցել է ՀՀ միջին և ավագ դպրոցների «Ինֆորմատիկա» առարկայի չափորոշիչների և ծրագրերի ստեղծմանը։ Մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար 2010 թ․ սեպտեմբերին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով։ 

Ամբիոնի մյուս աշխատակիցներն են Կարինե Դեղոյանը, Մերի Ղազարյանը, Արմեն Անդրեասյանը, Սոս Աղամիրյանը, Ռուզաննա Արշակյանը և Մանվել Կարապետյանը:

            

 

ՆԶՊ-ի և ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԱՄԲԻՈՆ

Վարժարանում չափազանց կարևորվում և առանձնակի ուշադրություն է դարձվում աշակերտների ֆիզիկական դաստիարակությանը: Ֆիզդաստիարակության դասերն անցկացվում են վարժարանի մարզադահլիճներում: Բացի այդ` ամռանը ևս կազմակերպվում են ֆիզդաստիարակության ու ռազմագիտության դասեր Աղավնաձորի «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում: Ներկայումս ամբիոնը ղեկավարում է ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արտյոմ Միլիտոնյանը:

Ամբիոնի մյուս աշխատակիցներն են Պավել Ասիլյանը, Եղիշ Ներսիսյանը, Ավետիք Աղամիրյանը, Դավիթ Կարապետյանը, Արման Համբարձումյանը և Կարինե Չաքրյանը: