ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ

27.10.2020

Հաշվի առնելով համավարակի տարածմամբ պայմանավորված իրավիճակը, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշումը ՝ «Քվանտ» վարժարանը կայացրել է հետևյալ որոշումները.
1.    1-ին դասարանի աշակերտների աշնանային արձակուրդը երկարաձգել ևս 2  շաբաթով/  դասվարները  լրացուցիչ կապ կհաստատեն իրենց դասարանների հետ ՝ ծանոթացնելով արձակուրդների ընթացքում պահանջվող  աշխատանքային գործընթացին/:
2.    2-12-րդ դասարանների աշակերտները դասերը կվերսկսեն հոկտեմբերի 29-ից  հեռավար ուսուցմամբ: Դասերը կանցկացվեն նախկին  դասացուցակով ժամը 8:30-ից:
3.    Աշնանային ստուգարքները կմեկնարկեն հոկտեմբերի 30-ից հեռավար /Classmarker առցանց հարթակում/: Ստուգարքների անցկացման  ժամանակացույցը /5-12-րդ դասարանների համար/ կտեղադրվի առաջիկայում: Խնդրում ենք ծանոթանալ և հետևել ժամանակացույցին:
4.    5-9-րդ դասարանների համար կենտրոնացված կարգով կանցկացվեն հայոց լեզու /մայրենի/ և  մաթեմատիկա առարկաների ստուգարքները, իսկ աշխատանքային պլանով նախատեսված մյուս առարկաների ստուգարքները կնշանակվեն համապատասխան առարկայական ուսուցիչների կողմից:
5.    5-12-րդ դասարանների աշնանային ստուգարքների անցկացման վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է: