Հիբրիդային դասերի վերսկսում

12.11.2020

Հարգելի՛ քվանտականներ,
Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի որոշումը՝ «Քվանտ» վարժարանում ուսումնական գործընթացը կշարունակվի հետևյալ կերպ՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները․
1.    Տարրական դպրոցը (1-4-րդ դասարաններ) կանցնի առկա ուսուցման արդեն իսկ մեզ ծանոթ հիբրիդային տարբերակին՝ նույն դասացուցակով ու հետևյալ ժամանակացույցով․
•    1-ին դասարանը կգործի 2 հերթով՝
I հերթը- 8։10-ից
II հերթը- 12։10-ից
•    2-րդ դասարան՝ 8։15-ից
•    3-րդ և 4-րդ դասարաններ՝ 8։30-ից
2.    Միջին և ավագ դասարաններում (5-12-րդ դասարաններ) ուսումնական գործընթացը կշարունակվի մնալ հեռավար՝ արդեն իսկ գործող դասացուցակով։
Հարգելի՛ ծնողներ, խնդրում ենք երեկոյան և առավոտյան ջերմաչափել երեխաներին և նոր դպրոց ուղարկել։ Չնչին մրսածության և անհանգստության դեպքում երեխային դպրոց մի՛ ուղարկեք՝ կապ հաստատելով դասվարի հետ։
Տնօրենություն