Առկա աշխատանքներ միջին և ավագ դպրոցի աշակերտների հետ

30.11.2020

Հարգելի́ քվանտականներ, նոյեմբերի 28-ից սկսած ՝ «Քվանտ» վարժարանում առկա աշխատանքներ են կազմակերպվելու  միջին և ավագ դպրոցի աշակերտների հետ ձմեռային քննություններին նախապատրաստվելու նպատակով․  դասղեկները և առարկայական ուսուցիչները նախօրոք կտեղեկացնեն հսնդիպման օրն ու ժամը։
   Տնօրենությունը մեկ անգամ ևս հորդորում է ծնողներին դրսևորել զգոնություն․ անգամ չնչին կասկած ունենալու դեպքում աշակերտին դպրոց չուղարկել՝ նախապես տեղյակ պահելով դասղեկին։ Վարժարան ուղարկելուց առաջ անպայման երեկոյան և առավոտյան ջերմաչափել երեխային և խնդիրներ ունենալու դեպքում կրկին  տեղեկացնել դասղեկին։                                                                      

                                                                                                                                                      Տնօրենություն