IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Լիցենզիաներ և արտոնություններ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Լիցենզիաներ և արտոնություններ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Հայտարարություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Հայտարարություններ

Որոնում ենք տաղանդներ 2026
18.02.2026

Որոնում ենք տաղանդներ 2026

 «ՀԱՅԱԳԻՏԱԿ» ՄՐՑՈՒՅԹ – 2026
18.02.2026

«ՀԱՅԱԳԻՏԱԿ» ՄՐՑՈՒՅԹ – 2026

Ծնողական ժողովներ
18.02.2026

Ծնողական ժողովներ

Վերաքննություններ
31.01.2026

Վերաքննություններ

Սիրելի՛ աշակերտներ, վերաքննությունները կանցկացվեն ըստ ստորև ներկայացրած ժամանակացույցի։ Վերաքննությունների...

Հայտարարություն
20.01.2026

Հայտարարություն

Ձմեռային քննությունների խորհրդատվությունները
27.12.2025

Ձմեռային քննությունների խորհրդատվությունները

...

1-ին կիսամյակի ամփոփում
24.12.2025

1-ին կիսամյակի ամփոփում

Ձմեռային քննությունների ժամանակացույց
23.12.2025

Ձմեռային քննությունների ժամանակացույց

Բրեյն Ռինգ
08.11.2025

Բրեյն Ռինգ

Ստուգարքների վերահանձնման օրերը
06.11.2025

Ստուգարքների վերահանձնման օրերը

1 2 … 47 »

ՄԻ ԿԱԹԻԼ ՍԵՐ, ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿՋԵՐՄԱՆԱ․․․

14.11.2018
ՄԻ ԿԱԹԻԼ ՍԵՐ,  ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿՋԵՐՄԱՆԱ․․․
Հոկտեմբերի 30: Oրը քվանտականների համար սովորական, ուսումնական երեքշաբթի էր, ինչը խախտվեց արտասովոր առաջարկով: Ավագ դպրոցի աշակերտները առաջարկում էին մի պարզ, հասարակ գործողություն` նամակ գրել Ռուսաստանում ապրող Խաչատուրին, որը առողջական լուրջ խնդիրներ ունի: Եվ բոլորս հավաքվեցինք առաջարկի շուրջ` փոքրից մեծ, աշակերտներով, ուսուցիչներով: Աչքիս առաջ քանդվեցին մեզ բաժանող անտեսանելի գծերն ու սահմանները, բոլորս դարձանք մեկ: Հաճախ է այդպես լինում, երբ իսկապես որևէ պարզ և գրեթե ոչ մի ջանք չպահանջող գործը ապրեցնում է ոչ ստացողին, այլ տվողին: Դրա համար պարզապես սեր է պետք: Դարձյալ առաջին հայացքից շատ պարզ բան, իրականում, սակայն, ամենափնտրվողը և պահանջվածը, որ յուրաքանչյուրս կուզենայինք ունենալ. սեր, որ ջերմացնում է հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա, սեր, որ տարիք ու ազգություն չի ճանաչում, սեր, որ իրենը չի փնտրում, սեր, որ ենթադրում է ամենահամարձակ անձնազոհությունից մինչև ամենապարզ հոգատարություն՝ երկու բարի խոսք, ժպիտ, առանց ակնկալիքի աջակցություն, ինչը չի պահանջում մեծ փողեր կամ զոհաբերություն, բայց շատ տաք է, սրտի ամենախորքերից եկած : Ես հավատում եմ, որ սերն էլ ալիք է, ինչպես ասենք ձայնային կամ լուսային ալիքները: Այդ ալիքները անզեն աչքով չենք տեսնում, բայց դրանք կան և մեծ արագությամբ են տեղաշարժվում: Այն սիրո չափաբաժինը, որը քվանտականները դրեցին փոքրիկ Խաչատուրին բացիկներ հղելու նախաաձեռնության մեջ, համոզված եմ լույսի արագությամբ փոխանցվեց Խաչատուրին: Չէ՞ որ այդ բացիկներում ամեն մեկս մեզնից մի մասնիկ էինք դրել, որ գուցե շատերս չնկատեցինք էլ: Բայց երբ ընկերներիս և ուսուցիչներիս տեսա, թե ինչպես էին կլանված գրում, նկարում և ժպտում, ինչպես էին կենդանի «շփվում» Խաչատուրի հետ, որը նրանցից հազարավոր մղոններ հեռու էր, հասկացա, որ դրանք սովորական բացիկներ չեն: Դրանք իսկապես բժշկելու զորություն կունենան տասներկուամյա Խաչատուրին, որը առողջական լուրջ խնդիրներ ունի: Եվ այսօր, երբ մեր բացիկները Խաչատուրին փոխանցելուց անցել են օրեր, ստացվեց ավետիսը: «Խաչատուրի էպիլեպսիայի նոպաները նվազել են: Սա հրաշալի արդյունք է, սա իսկապես հիանալի է»,- գրում է Խաչատուրի մայրը: Քրիստոնեական հայտնի պատգամ կա․ «Թող ձախ ձեռքդ չիմանա, թե աջն ինչ է անում, որպեսզի երկնքում վարձք ունենաս»: Սա այն բարեգործության մասին է, երբ մարդիկ փորձում են իրենց գործով գովասանք ստանալ մարդկանցից: Մեր նախաձեռնությունը բոլոր-բոլորին լուր է տալիս, որ մինչև երկինք հասնելը երկրում վարձք ունեցանք: Փոքրիկ Խաչատուրը մեր միասնական սիրո շնորհիվ բժշկվում է : Երբ արևը ժպտում է, երկնքում բոլոր ամպերը ցրվում են. ժպտա՛ և անուշ ժպիտով, ջերմությամբ ու սիրով լցրու՛ քեզ շրջապատող մարդկանց սրրտերը եւ ամպերը կցրվեն:
footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան