«Օժտված երեխաներ Քվանտ-2023» մրցույթի մասնակիցներին

«Օժտված երեխաներ Քվանտ-2023» մրցույթի մասնակիցներին

10.05.2023

Հիշեցնում ենք, որ «Օժտված երեխաներ Քվանտ-2023» մրցույթի առաջին փուլը (գրավոր) տեղի կունենա ս/թ մայիսի 7-ին՝ ժամը 10։00-ին։ Տևողությունը՝ 4 աստղաբաշխական ժամ։ Գրանցվելու և անձնական համարը ստանալու համար խնդրում ենք մոտենալ վարժարան․ 5-6-րդ դասարաններ — ժամը՝ 09։45 7-9-րդ դասարաններ — ժամը՝ 09։15 

   • անհրաժեշտ է ունենալ գրենական պիտույքներ՝ գրիչ, մատիտ, քանոն, ռետին, կարկին    

    • հաշվիչներ չեն թույլատրվում Մրցույթի առաջին փուլի արդյունքները և երկրորդ փուլ անցած մասնակիցների ցուցակը կհրապարակվի ս/թ մայիսի 8-ին՝ ժամը 19։00, «Քվանտ» վարժարանի https://eschool.am/ կայքում։

Գրավոր փուլի բողոքարկումը կանցկացվի մայիսի 9-ին՝ ժամը 9։00-10։00․

·         5-6-րդ դասարաններ համար՝ 305 դասասենյակում 7-9-րդ դասարաններ համար՝ 306 դասասենյակում

·         Մրցույթի բանավոր փուլ անցած մասնակիցների ցուցակին կից կներկայացվի բանավոր քննության ներկայանալու ժամը։

·         Բանավոր փուլ անցած աշակերտների գրավոր աշխատանքների բողոքարկումը կիրականացվի հենց բանավոր քննության ժամանակ

·         Բանավոր քննությունը բողոքարկում չունի

Այս տարի խրախուսման կարժանանան ոչ միայն բանավոր փուլում բարձր միավոր ստացող, այլև գրավոր փուլից բարձր միավոր ունեցող, բայց բանավոր փուլի շեմը չհաղթահարած աշակերտները ։ Այդ աշակերտները հնարավորություն կունենան մասնակցելու «Քվանտ» վարժարանի հեռավար օլիմպիական դպրոցի դասընթացներին՝ ստանալով զեղչի հնարավորություն։

Այդ աշակերտների ցանկը կորոշի քննական հանձնաժողովը, և կհրապարակվի գրավոր փուլի արդյունքների հետ։

Բոլորին մաղթում ենք հաջողություն Հարգանքով՝ «Քվանտ» վարժարանի տնօրենո