Քվանտականները ՀՀ Կենտրոնական Բանկում են

Քվանտականները ՀՀ Կենտրոնական Բանկում են

04.12.2019

Ս․ թ․ նոյեմբերի 28-ին «Քվանտ» վարժարանի 8-1 և 8-3  դասարանների աշակերտները այցելեցին «Փողի թանգարան»՝ ՀՀ ԿԲ այցելուների կենտրոն։ Այստեղ նրանք ծանոթացան  ԿԲ գործառույթներին, տարբերեցին Կենտրոնական բանկը առևտրային բանկերից։ Իմացան, թե ինչպես կարելի է դրամ խնայել և խնայած դրամը շահավետ պայմաններով ավանդ դնել։ Ինչ   է պատահում, երբ առևտրային բանկերից մեկը սնանկանում է կամ ում դիմել, երբ վարկառուն ու բանկը վեճեր են ունենում, ինչպես տարբերել կեղծ դրամը իսկականից, ինչ վտանգներ է պարունակում դրամ կեղծելը, որտեղ է հատվում հայկական դրամը և այլն։ Նրանք հետաքրքրությամբ լսեցին դրամի առաջացման պատմությունը՝ սկսած նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը։ Այցելությունը ճանաչողական էր, որը հավանաբար կնպաստի աշակերտների ապագա մասնագիտության ընտրությանը, հատկապես որ թանգարանը անթերի հայերենով ներկայացնում էր գրագետ, բանիմաց և հմուտ էքսկուրսավարը։