15.12.2019
Օրերս «Քվանտ» վարժարանի 6-1 դասարանի աշակերտները դասղեկ Տ․ Սարգսյանի ուղեկցությամբ մայրաքաղաք Երևանի ժամանցային կենտրոններից մեկում էին՝ Quest Project Isolation-ում։
Կենտրոնում տարբեր սենյակներ կային՝ տարբեր թեմատիկայով։
Այցելելով Quest լոկացիաները՝ քվանտականները հնարավորություն ունեին ընտրելու Quest սենյակներից որևէ մեկը: Յուրաքանչյուր սենյակ ուներ իր սցենարը, պատմությունը և վտանգները: Օրինակ՝ «Ծաղրածու» քվեստում դուք կհայտնվեք թափառաշրջիկ կրկեսի լքված վրանում։ Դժվար է պատկերացնել, թե ինչ է այնտեղ սպասվում: Նրանք իրենց հնարամտությամբ մեկ ժամվա ընթացքում պիտի կարողանային դուրս գալ սենյակից։
Quest խաղում հաղթելու համար թիմին տրվում է ոչ ավել, քան 60-90 րոպե, որպեսզի կռահեն բոլոր հանելուկները, գլուխկոտրուկների պատասխանները և գտնեն երկար սպասված ազատության բանալին: Այստեղ պահանջվում է ավելի շատ ինտելեկտ և ավելի քիչ ֆիզիկական ուժ: Ինչ խոսք, սուր զգացողությունների սիրահար քվանտականները փայլեցին իրենց գիտելիքներով, դրական զգացողություններ ստացան և միևնույն ժամանակ չափազանց հետաքրքիր անցկացրին իրենց ժամանակը։