«ԲՐԵՅՆ-ՌԻՆԳ» ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ 7-4 ԴԱՍԱՐԱՆԻ ԹԻՄԸ

«ԲՐԵՅՆ-ՌԻՆԳ» ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ 7-4 ԴԱՍԱՐԱՆԻ ԹԻՄԸ

06.01.2020

«Քվանտ» վարժարանի հիմնադրման առաջին իսկ տարիներից ուսումնադաստիարակչական գործընթացի անբաժան ուղեկիցն են դարձել ինտելեկտուալ մրցույթները, որոնց մեջ իր ուրույն տեղն ունի «Բրեյն-ռինգ» խորագիրը կրող ամենամյա մրցույթը: Մրցույթի կազմակերպիչները մշտապես շեշտը դնում են թե՛ իմացության և թե՛ տրամաբանական-վերլուծական հարցերի վրա: Խաղն անցկացվում է թիմային սկզբունքով, և յուրաքանչյուր դասարան ներկայացնում է մեկ թիմ:
2019-2020 ուստարվա «Բրեյն-ռինգ» խաղի առաջին հանդիպումը տեղի ունեցավ ս/թ նոյեմբերի 11-ին՝ 5-7-րդ դասարանների թիմերի միջև։ Ապա ուժերը փորձեցին հիմնական դպրոցի մյուս տարիքային խմբերի ներկայացուցիչները, վերջում՝ ավագ դասարաններում սովորողները։ Խաղի եզրափակիչ փուլում մրցում էին տարբեր տարիքային խմբերում հաղթած դասարանների սովորողներից կազմված թիմերը։
Թեժ պայքարի արդյունքում թիմերը ցուցաբերեցին բավականին հետաքրքիր խաղ, սակայն բացարձակ հաղթող ճանաչվեց 7-4 դասարանի թիմը (դասղեկ՝ Ռ․ Արշակյան)։ Խաղի վերջում հանձնաժողովն ընտրեց լավագույն խաղացողին։ Այս կոչմանն արժանացավ ողջ ընթացքում իր գիտելիքներով և ակտիվությամբ աչքի ընկած Լեոնիդ Ասատրյանը (9-4 դասարան)։
Շնորհավորում ենք թե՛ մասնակիցներին, թե՛ հաղթողներին։