Հայտարարություններ
Մեր մասին
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Հայտարարություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Հայտարարություններ

6-3 դասարանի աշակերտները հնէաբանության և երկրաբանության մասին ունեցած գիտելիքների պաշարը համալրեցին Երկրաբանության թանգարանում
23.05.2017

6-3 դասարանի աշակերտները հնէաբանության և երկրաբանության մասին ունեցած գիտելիքների պաշարը համալրեցին Երկրաբանության թանգարանում

6-3 դասարանի աշակերտները հնէաբանության և երկրաբանության մասին ունեցած գիտելիքների պաշարը համալրեցին Երկրաբանության թանգա...

«Հայրենիքն իմ տունն է» թեմայի ամփոփում 2-3 դասարանում
22.05.2017

«Հայրենիքն իմ տունն է» թեմայի ամփոփում 2-3 դասարանում

«Հայրենիքն իմ տունն է» թեմայի ամփոփում 2-3 դասարանում Օրեր առաջ «Քվանտ» վարժարանի 2-3 դասարանում «Հայրենիքն իմ տունն է»...

Էքսկուրսիա դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
22.05.2017

Էքսկուրսիա դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Հայկական անկոտրում ոգու և պատմական մեր գոհարների հետ ևս մեկ անգամ առնչվելու հնարավորություն ունեցան «Քվանտ» վարժարանի 8-...

  Լույս է տեսել «Քվանտ» վարժարանի 2015-2016 ուստարվա գործունեության հաշվետվությունը
12.05.2017

Լույս է տեսել «Քվանտ» վարժարանի 2015-2016 ուստարվա գործունեության հաշվետվությունը

Մայիսի 12-ին տեղի ունեցավ 2015-2016 ուստարում «Քվանտ» վարժարանի գործունեության հաշվետվության շնորհանդեսը, որին ներկա էր ...

10.05.2017  Հրաշալի օր Ծաղկաձոր քաղաքում
10.05.2017

10.05.2017 Հրաշալի օր Ծաղկաձոր քաղաքում

Ս/թ մայիսի 1-ին «Քվանտ» վարժարանի 8-4 դասարանի աշակերտները դասղեկ Լ. Հակոբյանի և պատմության ուսուցիչ Ն. Զոհրաբյանի հետ հ...

07.05.2017 «Օժտված երեխաներ – Քվանտ 2017» մրցույթի առաջին փուլի խնդիրները և արդյունքները 2017թ. մայիսի 7-ին կայացած «Օժտված երեխաներ – Քվանտ 2017» մրցույթի առաջին ...
07.05.2017

07.05.2017 «Օժտված երեխաներ – Քվանտ 2017» մրցույթի առաջին փուլի խնդիրները և արդյունքները 2017թ. մայիսի 7-ին կայացած «Օժտված երեխաներ – Քվանտ 2017» մրցույթի առաջին ...

07.05.2017 «Օժտված երեխաներ – Քվանտ 2017» մրցույթի առաջին փուլի խնդիրները և արդյունքները 2017թ. մայիսի 7-ին կայացած «Օժ...

06.05.2017 «Քվանտի շրջանավարտ» հիմնադրամի գործունեությունը մեկնարկեց մրցանակաբաշխությամբ
07.05.2017

06.05.2017 «Քվանտի շրջանավարտ» հիմնադրամի գործունեությունը մեկնարկեց մրցանակաբաշխությամբ

06.05.2017 «Քվանտի շրջանավարտ» հիմնադրամի գործունեությունը մեկնարկեց մրցանակաբաշխությամբ Սույն թվականի մայիսի 5-ին Երևա...

06.05.2017 «Քվանտը» «Ազգ-բանակ-2017» ցուցահանդեսում
07.05.2017

06.05.2017 «Քվանտը» «Ազգ-բանակ-2017» ցուցահանդեսում

Հայոց լեզվի ուսուցչուհի Թագուհի Մանուկյանի նախաձեռնությամբ փոքրիկ հեքիաթագիրները թղթին հանձնեցին իրենց մտքերը..
27.04.2017

Հայոց լեզվի ուսուցչուհի Թագուհի Մանուկյանի նախաձեռնությամբ փոքրիկ հեքիաթագիրները թղթին հանձնեցին իրենց մտքերը..

Հայոց լեզվի ուսուցչուհի Թագուհի Մանուկյանի նախաձեռնությամբ փոքրիկ հեքիաթագիրները թղթին հանձնեցին իրենց մտքերը... ...

 Վարժարանի սաները՝ ԵԽ ծրագրի մասնակից
20.04.2017

Վարժարանի սաները՝ ԵԽ ծրագրի մասնակից

«Քվանտ» վարժարանի հոսքային դասարանների աշակերտները մասնակցել են Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ...

« 1 … 43 44 45 … 47 »

Լույս է տեսել «Քվանտ» վարժարանի 2015-2016 ուստարվա գործունեության հաշվետվությունը

12.05.2017
  Լույս է տեսել «Քվանտ» վարժարանի 2015-2016 ուստարվա գործունեության հաշվետվությունը
Մայիսի 12-ին տեղի ունեցավ 2015-2016 ուստարում «Քվանտ» վարժարանի գործունեության հաշվետվության շնորհանդեսը, որին ներկա էր վարժարանի ուսուցչական ողջ կոլեկտիվը: Շնորհանդեսի սկզբում հրատարակված աշխատանքը կարևորեց ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Լևոն Ասատրյանը. «Զգալի աշխատանք է կատարվել վարժարանում նախորդ ուսումնական տարվա ընթացքում, և այս գրքույկը ամփոփ ձևով ներկայացնում է այդ գործունեության ցուցանիշները»: Նա հավելեց, որ այսուհետ նույնաբնույթ հաշվետվություն է կազմվելու բոլոր ուստարիների համար, և խոսքը փոխանցեց գաղափարի մտահղացման հեղինակին՝ պատմության ուսուցիչ Միքայել Մալխասյանին:  Վերջինս ներկայացրեց հաշվետվության կարևորությունը, կառուցվածքը և բովանդակությունը, ինչպես նաև շեշտեց դրա կազմման գործում յուրաքանչյուր ուսուցչի պատասխանատու մոտեցման անհրաժեշտությունը. «Յուրաքանչյուր ուստարվա վերջում մենք ունենում ենք հաշվետու սեմինար, որտեղ բոլոր ամբիոնների վարիչներն ամփոփում են իրենց տարեկան գործունեության ցուցանիշները և ներկայացնում կոլեկտիվին: Այժմ այդ ամենն ի մի է բերվում՝ արձանագրելով վարժարանի պատմությունը տվյալ ուստարում»: Գրքույկի ներկայացումից հետո փոքրիկ քննարկում ծավալվեց դրա առանձին հատվածները հաջորդ ուստարում ավելի մանրամասն շարադրելու շուրջ: Ինֆորմատիկայի ուսուցչուհի Մերի Ղազարյանը շեշտեց նման հաշվետվության կարևորությունը դպրոցի վարկանիշի ձևավորման հարցում: Հաշվետվությունը տնօրեն Ռոբերտ Վարդանյանի և փոխտնօրեն Լևոն Ասատրյանի համակարգմամբ կազմել էին Գոհար Սարգսյանը և Միքայել Մալխասյանը, իսկ տեղեկատվության տրամադրման հարցում աջակցել էին Արմինե Հովհաննիսյանը, Արաքսյա Սիմոնյանը և Լուսինե Վարդանյանը: 
footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան