Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԻ՝ 2020-21 ՈՒՍՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ

06.05.2020

Տեղեկացնում ենք, որ «Քվանտ» վարժարանում 2020-21 ուստարվա ընդունելության գործընթացը, ՀՀ-ում ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված, անորոշ ժամկետով հետաձգվում է։ Խոսքը վերաբերում է թե՛ առաջին դասարանցիների, թե՛ հիմնական և ավագ դպրոցների սովորողների ընդունելությանը, նաև «Օժտված երեխաներ-2020» մրցույթի անցկացմանը։

Հաշվի առնելով այս անորոշությունը՝ առաջին դասարանի դիմորդներին հորդորում ենք մասնակցել նաև ՀՀ պետական հանրակրթական դպրոցների ընդունելության գրանցմանը՝ հետագայում առաջանալիք մի շարք խնդիրներից խուսափելու համար։

Հենց ստեղծված իրավիճակում որոշակիություն մտցվի, ու պարզ լինեն նաև մեր անելիքները, բոլոր դասարանների ընդունելության, նաև «Օժտված երեխաներ-2020» մրցույթի անցկացման ժամկետների վերաբերյալ վարժարանի ուսումնական մասը հանդես կգա նոր հայտարարությամբ և կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն։

Տնօրենություն