ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

18.05.2020

   Սիրելի́ քվանտականներ, մայիսի 11-ից «Քվանտ» վարժարանում նախատեսվում է վերսկսել օլիմպիական պարապմունքները հեռավար ուսուցման եղանակով։ Աշխատանքները կազմակերպվելու են BigBlueButton հարթակում․ հղումները դրված կլինեն դասացուցակում։

Օժտվածների մրցույթով «Քվանտ» ընդունված աշակերտների համար պարտադիր է «Օժտված երեխաներ-2020» մրցույթի մասնակցությունը (ամենամյա ատեստավորման համար)։ Մրցույթի անցկացման ժամկետների և կարգի անցկացման վերաբերյալ ուսումնական մասի կողմից կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Ստորև ներկայացնում ենք օլիմպիական խմբակների դասացուցակը

                                                                                      Ուսումնական մաս